Բեմական էֆեկտ
Բեմական էֆեկտ (լատ.՝ effectus՝ կատարում), պայթյունի, հրդեհի, ամպրոպի, տեղացող անձրևի կամ ձյան, թռիչքի, կերպարանափոխությունների և այլ երևույթների պատրանքներ, որոնք ստեղծվում են բեմի սարքավորումների շնորհիվ[1]։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեմական էֆեկտները լինում են՝
- Ձայնական, որոնց միջոցով ստեղծվում են բնության երևույթների (ամպրոպ, փոթորիկ, թռչունների երգ), փոխադրական միջոցների (կառք, ինքնաթիռ, գնացք), պատերազմական (ճակատամարտ, ռմբակոծություն, պայթյուն, կրակոց), կենցաղային (դռան ճռռոց, ժամացույցի զարկեր) ձայները։
- Լուսային, որոնց միջոցով ստեղծվում են օրվա տարբեր պահերի բնական լուսավորության (այգաբաց, մթնշաղ, գիշեր, ցերեկ), ինչպես նաև տեղացող ձյան կամ անձրևի, հրդեհի ցոլքի, սենյակային լուսավորության (մոմի, ջահի) պատրանքներ։
- Մեխանիկական, որոնց միջոցով սարքվում են գործող հողմաղաց, ընթացող նավ, գնացք, իրականացվում են դերասանների թռիչքները, անկումները (դեպի բեմատակ), բեմական միջավայրի վերափոխումներ և այլն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]