Բեղավոր երաշտահավ
ԲԵղավոր երաշտահավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Panurus biarmicus
Linnaeus, 1758)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|

Բեղավոր երաշտահավ (լատին․՝ Panarus biarmicus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 16-18 սմ, կենդանի զանգվածը՝ 14-18 գրամ։ Մարմինը կլորավուն է, պոչը՝ շատ երկար, փակ վիճակում արտաքին թևի վրա նկատելի է սպիտակ շերտ։ Հասունի մարմինը վերևից բաց դարչնագույն է։ Արուի գլուխը մոխրագույն է, բեղերը և պոչը՝ սև։ Էգը դարչնագույն է, սև բեղերն ու ներքնապոչը բացակայում են։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը դեղնավուն է, սանձիկը՝ մուգ, մեջքի կենտրոնով ձգվում է սև շերտ։ Երամային է։ Թռիչքը կարճ է, ոստյունանման, գետնից քիչ բարձր, շարժվում է չափազանց ճարպիկ։ Բնակվում է եղեգնուտներում։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Հարսանեկան առաջին զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-ապրիլին։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բները կառուցում են մարտի կեսից։ Ձվադրման պատրաստ և ձվերի լրիվ քանակով բները հայտնվում են ապրիլ-հունիսին։ Կրկնակի բնադրման դեպքում թարմ ձվեր են հայտնվում հուլիսի 1-ի կեսին։ Բույնը խորը գավաթաձև է՝ տերևներից, եղեգի ծաղկաբույլերից։ Բնադրում է խիտ բուսուտների ստորին մասում՝ ջրի մակերեսից 30-80 սմ բարձր։ Ձագերը հայտնվում են ապրիլից հուլիսի առաջին կեսին, միևնույն ժամանակ կարող են լինել թխսակալող էգեր և բնից դուրս եկած ձագեր։ Բնադրման սուղ պայմանների դեպքում կարող են փոխադարձաբար ձվադրել հարևան այլ տեսակների բներում։ Բնին վտանգ սպառնալիս երիտասարդ թռչուններն անհանգիստ վարքով այն հեռացնում են բնի սահմաններից։ Երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանեկան խմբերի թիվը կտրուկ աճում է հուլիսի վերջից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |