Բելխանդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելխանդաղ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԷլազըղի մարզ

Բելխանդաղ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն֊Մնձուրյան լեռնահամակարգում։ Գտնվում է Խարբերդից արևմուտք և ջրբաժան է Եփրատի ու Արածանիի միջև։ Լեռնաշղթայի հյուսիսային կողմով, նրա երկարությամբ անցնում է Խարբերդ֊Արաբկիր ճանապարհը։ Հարավային ստորոտին գտնվում է Բելխան քաղաքը։ Ջրառատ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 646 — 992 էջ։