Jump to content

Բեթհովենի համերգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթհովենի համերգը
ռուս.՝ Концерт Бетховена
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
Թվական1936
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Շմիդտգոֆ և Միխայիլ Գավրոնսկի
ԴերակատարներՄարկ Թայմանով և Վլադիմիր Գարդին
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ

«Բեթհովենի համերգը» (ռուս.՝ «Концерт Бетховена»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ[1]։

Ֆիլմի գլխավոր հերոսները երաժշտական տաղանդ ունեցող երկու պատանի տղաներ են՝ Յանկա Մալևիչը և Վլադիկ Կորսակը Բելառուսից։ Յանկայի հայրը, որը երաժշտական մանկավարժ է, նրանց սովորեցնում է ջութակի նվագել և պատրաստվում է համամիութենական երաժշտական մրցույթի, որը պետք է տեղի ունենա Մոսկվայում։ Մի անգամ տղաները խաղում են, և Յանկան վնասում է ձեռքը. նա այլևս չէր կարող ջութակ նվագել։ Պրոֆեսորը, բարկանալով և՛ որդու, և՛ նրա ընկերոջ՝ իր երկրորդ աշակերտի վրա, դադարեցնում է նրանց հետ պարապմունքները։ Բայց նրանք չեն հանձնվում և սկսում են մեծահասակներից գաղտնի միասին պարապել։ Վլադիկը երաժշտություն է գրում, իսկ Յանկան, մեծ ցավ զգալով, շարունակում է ջութակ նվագել։ Տղաները ինքնուրույն գնում են մրցույթի, և այստեղ տեղի է ունենում անկանխատեսելին․ ընտրական հանձնաժողովը թույլ չի տալիս Վլադիկին մասնակցել՝ նրան համարելով վատ պատրաստված։ Բայց նրա ընկեր Յանկան, որին թույլ են տալիս մասնակցել մրցույթին, կատարում է Վլադիկի գրած ստեղծագործությունը և այնքան հաջող է նվագում, որ դառնում է մրցանակակիր, իսկ Վլադիկը՝ երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտորը՝ դառնում է դափնեկիր։ Այդպիսով երիտասարդ պիոներներն իրենց հաստատակամությամբ ու բարեկամությամբ հաղթում են և անախորժ հանգամանքներին, և ծնողների անվստահությանը։

Հատուկ ֆիլմի համար գրվել է հետագայում հայտնի դարձած «Эх, хорошо в стране советской жить!» երգը։

Դերասան Դեր
 Մարկ Տայմանով[2][3][4]  Յանկա Յանկա
 Բորյա Վասիլև  Վլադիկ Վլադիկ
 Վլադիմիր Գարդին  պրոֆեսոր, երաժշտական մանկավարժ, Յանկայի հայրը պրոֆեսոր, երաժշտական մանկավարժ, Յանկայի հայրը
 Ալեքսանդր Լարիկով  Վլադիկի հայրը Վլադիկի հայրը
 Անատոլի Կորոլկևիչ  դիրիժոր դիրիժոր
 Լյուդմիլա Շաբալինա 
 Իսահակ Շվարց 
 Ալեքսանդր Մելնիկով  ուղեկցորդ ուղեկցորդ
 Միրոն Պոլյակին[5]  հայտնի ջութակահար հայտնի ջութակահար

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակ՝ Բորիս Ստարշև (Պխոր)
  • Ռեժիսորներ՝ Վլադիմիր Շմիդտգոֆ, Միխայիլ Գավրոնսկի
  • Օպերատորներ՝ Վ. Գորելիկ, Ա. Ռոգովսկի, Լ. Ֆունշտեյն
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Դունաևսկի
  • Արվեստագետներ՝ Վիկտոր Սավոստին, Վ. Պերվունին
  • Թողարկման ամսաթիվը՝ 23 մարտի, 1937 թվական։
  • Տաղանդավոր ջութակահար տղայի դերի համար հրավիրվել է այն ժամանակ 10-ամյա երաժիշտ Մարկ Տայմանովը, որը հետագայում դարձել է հայտնի դաշնակահար ու շախմատիստ։ Ֆիլմում նրա խաղընկերներն են եղել ոչ միայն դրամատիկ դերասաններ էին, այլև իսկական երաժիշտներ։ Ֆիլմում նկարահանվել է հայտնի ջութակահար Միրոն Պոլյակինը, որն այն ժամանակ եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
  • Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և ցուցադրվել է արտերկրում։ Ինտորգկինոյի տվյալներով՝ նրա դրամարկղային հավաքները, այդ թվում՝ արտարժութային, հավասար են եղել «Չապաև» ֆիլմից ստացված հավաքներին, որը ճանաչվել է դրամարկղի ռեկորդակիրներից մեկը։
  • Վեց շաբաթվա ընթացքում «Բեթհովենի համերգը» ֆիլմը անշլագով ցուցադրվել է Բրոդվեյում (Նյու Յորք, ԱՄՆ)։
  • Ֆիլմն արժանացել է պատվավոր դիպլոմի Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսում (Ֆրանսիա, 1937 թվական)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Время новостей: No. 19, 05 февраля 2007 - Кино великого террора». vremya.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Скончался легендарный советский шахматист Марк Тайманов — Происшествия, Новости России». EADaily. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  3. Алексей Громов. «Гроссмейстер Марк Тайманов скончался в Петербурге». nevnov.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Гроссмейстер Марк Тайманов скончался на 91-м году жизни - Новые Известия». newizv.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  5. Концерт Бетховена (1937) Full Cast & Crew

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]