Բեթի Քամիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթի Քամիա
Ծնվել էնոյեմբերի 30, 1955(1955-11-30) (68 տարեկան)
ԾննդավայրՆակուրու, Քենիա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւգանդայի խորհրդարանի անդամ

Նեթի Օլիվ Նամիսանգո Քամիա-Թրոմվե (անգլ.՝ Beti Olive Namisango Kamya-Turomwe, նոյեմբերի 30, 1955(1955-11-30), Նակուրու, Քենիա, հայտնի է նաև որպես Բեթի Քամիա), ուգանդացի գործարար կին, քաղաքական գործիչ։ Ուգանդայի կառավարության կազմում զբաղեցնում է Կամպալա ինքնիշխան մայրաքաղաքի նախարարի պաշտոնը (2016 թվական, հունիսի 6)[1]։

Երկրում գրանցված քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ուգանդայի դաշնային միության (UFA) հիմնադիրն ու նախագահն է[2][3]։ 2011 թվականին մասնակցել է Ուգանդայի նախագահական ընտրություններին և 52782 ձայնով զբաղեցրել հինգերորդ տեղը։ 2006-2011 թվականներին Լուբագայի հյուսիսային ընտրատարածքից եղել է խորհրդարանի անդամ[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Քամիան ծնվել է Քենիայի Նակուրու քաղաքում 1955 թվականին, ուգանդացի Ջորջ Ուիլսոն Քամիայի[6] և քենիացի Մարգարեթ Վաիրիմու Քամիայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ինը երեխաներից չորրորդը։ 1961 թվականին նրանց ընտանիքը հաստատվել է Ուգանդայում[7]։

Սովորել է Կամպալայի ՄաքՔեյ հիշատակի դպրոցում և Արևմտյան Ուգանդայի Սուրբ Հելլեն տարրական դպրոցում։ Այնուհետև սովորել է Աղջիկների Վանյանգե դպրոցում O-Level և Բուդո Քինգս քոլեջում A-Level կրթության համար։ Մակերերեի համալսարանից ստացել է մարքետինգի բնագավառում առևտրի բակալավրի աստիճան[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների կեսերին Ջինջա քաղաքում միացել է Ուգանդայի կաշի արդյունահանող ընկերությանը և մինչև 1988 թվականն աշխատել վաճառքի բաժնում։ Այնուհետև մինչև 1992 թվական Նյանզա տեքստիլ արդյունաբերական ընկերությունում եղել է վաճառքի տնօրեն։ Հետագայում ամուսնու հետ տեղափոխվել է Կամպալա։

1996-1999 թվականներին Կամպալայի Պորտ Բել արվարձանում աշխատել է Ուգանդայի գարեջրատուն ՍՊԸ-ում որպես մարքեթինգի մենեջեր, 1999-2004 թվականներին` Ուգանդայի վայրի բնության կրթության կենտրոնի (UWEC) գործադիր տնօրեն[8], 2001-2004 թվականներին, միաժամանակ եղել է քաղաքական ճնշման խմբի բարեփոխումների քաղաքական կուսակցության պաշտոնյա։ 2005-2010 թվականներին եղել է Ժողովրդավարական բարեփոխումների ֆորում կուսակցության նախագահ Կիզզա Բեսինջեի հատուկ պատվիրակը։ Ժողովրդավարական բարեփոխումների ֆորում կուսակցությունից ընտրվել է Լուբագայի հյուսիսային ընտրատարածքից խորհրդարանի ընտրված անդամ։ 2010 թվականի հունվարին հրաժարվել է Ժողովրդավարական բարեփոխումների ֆորում կուսակցությունից և ձևավորել Ուգանդայի դաշնային միություն կուսակցությունը՝ դառնալով դրա առաջին նախագահը[7]։

2016 թվականի հունիսի 6-ին նշանակվել է Կամպալա ինքնիշխան մայրաքաղաքի նախարարի պաշտոնում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիան ամուսնացել է նախկին զինվորական Սպենսեր Թրվոմվեի հետ, որը մահացել է 2003 թվականին։ Զույգն ունի վեց երեխա[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Museveni's new cabinet list At 6 June 2016» (PDF). Daily Monitor. Kampala. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  2. Wakabi, Michael (2013 թ․ հոկտեմբերի 5). «Can Beti Kamya Change Uganda This Time Around?». The EastAfrican. Nairobi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  3. Benon Herbert Oluka (2015 թ․ նոյեմբերի 9). «Uganda: Beti Kamya Didn't Expect to Win, but She Made Her Point». The Observer (Uganda) via AllAfrica.com. Kampala. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  4. Lumu, David (2014 թ․ օգոստոսի 13). «I Can Be VP In Museveni's Cabinet – Beti Kamya». New Vision (Kampala). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Ssekika, Edward (2013 թ․ սեպտեմբերի 22). «I Will Be Back As MP – Beti Kamya». The Observer (Uganda). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  6. Mugagga, Robert (2017 թ․ հուլիսի 24). «Mulumba: One of the men of 'swag' who ruled the 1970s». Daily Monitor. Kampala. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Administrator (2015 թ․ օգոստոսի 1). «Profile of Beti Olive Namisango Kamya». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. GFC (2016 թ․ հունիսի 6). «Distance between Uganda Wildlife Education Centre, Entebbe, Central Region, Uganda and Uganda Post Office, Kampala Road, Kampala, Central Region, Uganda». Globefeed.com (GFC). Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  9. Uganda State House (2016 թ․ հունիսի 6). «Uganda's New Cabinet As At 6 June 2016». Scribd.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.