Բեթել եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթել եկեղեցի


ՏեղադրությունՀալեպ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿրոնադավանանքՀայ ավետարանական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող
Ակտիվ է1922 թվականից
Բեթել եկեղեցի (Սիրիա)##
Բեթել եկեղեցի (Սիրիա)
36°12′03″ հս․ լ. 37°09′04″ ավ. ե.HGЯO

Բեթել եկեղեցի, Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող Հայ ավետարանական եկեղեցի։ Հիմնվել է 1922 թվականին[1]։ Սիրիայի Հայ ավետարանչական եկեղեցու Համայնքապետի նստավայրն է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Եղեռնից և հատկապես Կիլիկիայի վերջնական դատարկվելուց հետո, բազմաթիվ տարագիր հայեր հաստատվել են Հալեպի Ճապրիե, Համիտիե և Սուլեյմանիե շրջաններում։ Կազմավորված գաղթօջախում 1922 թվականից ձևավորվել է Հայ ավետարանչական եկեղեցու համայնք։ Համիտիեում Ամերիկյան Պորտ միսիոներականների նախաձեռնությամբ կրոնական ու կրթական նպատակներով տախտակաշեն մի կառույց է ստեղծվել։ Եկեղեցու անունը ընտրվել է Բեթել, ինչը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո տուն»[3]։ Ստեղծման պահին Բեթել եկեղեցու այցելուների մեծամասնությունը Մարաշի Հայ Ավետարանական եկեղեցիների պատկանող տարագիրներ են եղել, այդ իսկ պատճառով Բեթելը գաղթականության առաջին օրերին Քեմբի Բեթէլ եկեղեցի է կոչվել։ 1932 թվականին եկեղեցի հաճախողների թիվը հասել է 1600 հոգու։ 1932-1934 թվականներին Բեթէլ Եկեղեցու հովիվ է նշանակվել Ներսես Սարյանըորի ջանքերի շնորհիվ Հալեպի Ճապրիե թաղամասի բարձրունքում հող են գնել և 1934 թվականին կատարել Բեթել եկեղեցու նոր շինության հիմնարկեքը։ Նոր եկեղեցին կառուցվել է Մարաշի Հայ ավետարանական առաջին եկեղեցու նմանությամբ[2]։

1923 թվականին Բեթել եկեղեցուն կից բացվել է կրթական ու մշակութային կենտրոն, նոյնանուն՝ Բեթել երկրորդական վարժարանը։ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին իսլամիստ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է վարժարանը[4]։ Պատերազմի ժամանակ տուժել է նաև եկեղեցու տանիքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ԸՆԹԱՑՔ ԱՌԻՆ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԲԵԹԷԼ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ – Գանձասար». Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 «ՀԱՅԵՐԸ ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ (Ը. ՄԱՍ)». Hairenik Weekly Newspaper (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Բեթել». www.churchofjesuschrist.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Հրթիռակոծուած Է Հալէպի Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարանը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.