Բեթա Ռեյ Բիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթա Ռեյ Բիլ
Հրատարակման պատմություն
ՀեղինակWalt Simonson?
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էThor?
Անձնական տվյալներ
Տեսակկոմիքսների կերպար, հորինված մարդանման այլմոլորակային և գեղարվեստական կիբօրգ
Սեռարական

Բեթա Ռեյ Բիլ (անգլ.՝ Beta Ray Bill), Մարվել տիեզերքի կերպար։ Առաջին անգամ հայտնվել է «Թոր № 337» կոմիքսում՝ 1983 թվականի նոյեմբերին։ Կերպարի ստեղծողը գրող և նկարիչ Ուոլթ Սիմոնսոնն է։

Կերպարը հայտնվել է կոմիքսների բրոնզե դարաշրջանում, ուստի ի սկզբանե նախատեսված էր ընթերցողին զարմացնելու համար, ինչպես հրեշ, որն իրականում դառնում է մեծ հերոս։ Այդպիսով՝ Բեթա Ռեյ Բիլը դառնում է առաջին հերոսը (Թորից հետո), որը կարող է բարձրացնել Մյոլնիրի մուրճը։ Ամպրոպի աստծո (Թոր) և այլմոլորակայինի (Բիլ) հետ սկզբնական մրցակցությունից հետո ավելի ուշ նրանք դառնում են հավատարիմ դաշնակիցներ։

Բեթա Ռեյ Բիլը հայտնվել է նաև «Marvel Comics» ընկերության այլ արտադրանքներում՝ մուլտֆիլմերում և տեսախաղերում, ինչպես նաև շապիկների և խաղաքարտերի վրա[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակե դևերն ավերում են Բեթա Ռեյ Բիլի մոլորակը, ինչի հետևանքով ողջ մնացածները նավ են նստում՝ պահնորդներին թողնելով իրենց ժառանգական փորձի գագաթնակետը՝ Բեթա Ռեյ Բիլին։ Մի անգամ Թորը գալիս է նրա նավ՝ մտածելով, որ դա կրակե դևերի նավն է, և այնտեղ տեսնում Բեթա Ռեյ Բիլին, ով ևս իր հերթին նրան ընդունում է դևերի տեղ։ Կռվի ժամանակ Բեթա Ռեյ Բիլը կարողանում է բարձրացնել Մյոլնիրին, «քանի որ նա դրան արժանի էր»։ Օդինի խնդրանքով թզուկները նրա համար ևս մեկ մուրճ՝ Գրոմոբոյ (անգլ.՝ Stormbreaker) են պատրաստում՝ պայմանով, որ դրա դիմաց Թորը մնա թզուկների մոտ։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի ուժ, որը գրեթե հավասար է Թորի զորությանը։
  • Օժտված է ամոքիչ գործոնով։
  • Գրոմոբոյի միջոցով կարողանում է կայծակ առաջացնել։
  • Կարողանում է ճամփորդել տիեզերական տարածությունում (կրկին իր մուրճի օգնությամբ)։

Կոմիքսից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեթա Ռեյ Բիլը հայտնվել է 1998 թվականի «Արծաթյա Սերֆեր» մուլտսերիալի «Innervisions» սերիայում։ Նրան հնչյունավորել է կանադացի դերասան Կարլ Պրյուները։
  • 2010 թվականի «Հալքի մոլորակը» մուլտֆիլմում Բեթա Ռեյ Բիլին առևանգել են և վերածել Սակաար մոլորակի գլադիատորի, որտեղ նա հետագայում կռվել է Հալքի հետ, այնուհետև օգնել գլադիատորներին ազատել, ինչից հետո հեռացել է մոլորակից։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։ Կերպարը հնչյունավորել է Փոլ Դոբսոնը։
  • «The Super Hero Squad Show» մուլտսերիալի «The Saga of Beta Ray Bill» սերիայում կերպարը հնչյունավորել է Փեթ Ֆրելին[2]։
  • Հանդես է եկել «Վրիժառու՝ Երկրի հզոր հերոսները» մուլտսերիալի «Բալլադ Բեթա Ռեյ Բիլի մասին» սերիայում (2-րդ եթերաշրջանի 8-րդ սերիա)[3]։ Հնչյունավորել է Սթիվեն Բլումը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Marvel: Ultimate Alliance» (2006) խաղում հասանելի է որպես կոստյում Թորի համար։
  • «Marvel vs. Capcom 3: Fate of Two Worlds» խաղում (2011) նույնպես հասանելի է որպես կոստյում Թորի համար։
  • «LEGO Marvel Super Heroes» խաղում (2013) Բեթա Ռեյ Բիլը հասանելի է որպես խաղային հերոս բեռնավորվող DLC-ի ձևով[4]։
  • MMORPG «Marvel Heroes» (2013) խաղում հասանելի է որպես գործընկեր։ Կա նաև կոստյում Թորի համար։
  • Խաղային հերոս է «Marvel: Avengers Alliance» խաղում։
  • Խաղային հերոս է «Lego Marvel Avenger's» խաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Beta-Ray Bill». Marvel. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  2. Rob Allstetter (31 дек. 2012 г.). «Comics Continuum». www.comicscontinuum.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  3. Marvel (30 окт. 2015 г.). «Мстители: Величайшие герои Земли - Баллада О Бета Рэй Билле - Сезон 2, Серия 8». Анимационные сериалы MARVEL. YouTube. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  4. «lego marvel dlc large» (.jpg).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Mighty Thor: The Ballad of Beta Ray Bill. — декабрь 1989. — ISBN 0-87135-614-7
  • Stormbreaker: The Saga of Beta Ray Bill. — сентябрь 2005. — 144 с. — ISBN 0-7851-1720-2
  • Beta Ray Bill: Godhunter. — ноябрь 2009. — 104 с. — ISBN 0-7851-4232-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]