Jump to content

Բեզնոիտիոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեզնոիտիոզ
ՊատճառBesnoitia

Բեզնոիտիոզ, հիմնականում խոշոր եղջերավոր կենդանիների պրոտոզոոային հիվանդություն։ Հարուցիչները Besnoitia սեռի միաբջիջ օրգանիզմներն են։ Հաճախ հիվանդանում են հորթերը (6 ամսականից սկսած)։ Հարուցիչը փոխանցում են պիծակները, շնաճանճերը։ Նկատվում են մաշկի հաստացում, առաձգականության կորուստ, մազաթափություն, արյունահոսություն և աչքի սպիտակապատյանի, եղջրաթաղանթի բորբոքումներ, կուրություն։

Կլինիկային նշանների, հյուսվածաբանական, մակաբուծաբանական և շճաբանական հետազոտությունների տվյալների հիման վրա։

Մշակված չէ։

Կանխարգելում և պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդ կենդանիների մեկուսացում և խոտանում, բեզնոիտիոզի հարուցիչների ոչնչացում միջատասպաններով (ցիֆլուտրին), գոմաղբի կենսաջերմային վարակազերծում, անասնապահական շենքերի դեզինվազացում։ Մսի և սպանդային մյուս մթերքների վրա հարուցիչների բշտերի հայտնաբերման դեպքում դրանք վերամշակվում են որպես կերալյուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։