Jump to content

Շնաճանճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնաճանճեր
Շնաճանճեր
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Stomoxys calcitrans


Շնաճանճեր[1][2] (լատին․՝ Stomoxys calcitrans), երկթևանիների խմբի խայթաճանճերի ընտանիքին պատկանող ճանճի տեսակ։ Այն մանրէների մեխանիկական փոխանցնողն է, ինչպես նաև` սիբիրախտի, սեպսիսի, տուլարեմիայի և այլ հիվանդություների հարուցիչը։ Պատկանում է սինանտրոպների տեսակին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կենսաբանության և կազմաբանության մոտ է սենյակային ճանճին։ Երկարությունը 5,5-7 միլիմետր է։ Ունի մոխրագույն երանգավորում, մուգ զոլեր կրծքավանդակի մասում և հետքեր փորիկի մասում։ Կնճիթիկը ուժեղ ձգված է, որի վերջում կրում է խիտինե «ատամներով» թիթեղիկ։ Կնճիթիկի օգնությամբ ճանճը քերում է վերնամաշկը և սնվում արյամբ, միաժամանակ դուրս է թողնում թունավոր թուքը և առաջացնում ուժեղ գրգռվածություն։

Stomoxys calcitrans-ը գյուղական տեսակ է, որը սերտորեն կապված է այն մարդաշատ բնակավայրերի հետ, որտեղ կան ընտանի կենդանիներ։ Սննդի հիմնական աղբյուրը խոշոր եղջերավոր կենդանիներն ու ձիերն են։ Տեսակի Էգերը և արուները սնվում էն արյունով` հարձակվելով հիմնականում կենդանիների վրա, բայց երմեբն կարող են թռչել նաև բնակելի վայրեր և հարձակվել մարդկանց վրա։

Տարածված են ամենուր (բացառությամբ` հեռավոր հյուսիսի)։ Նրանց թիվն ավելանում է ամռան վերջին, աշնան սկիզբին։ Տալիս են 300-400 ձու, թվով 20-25 հատ հավաքվում են գոմաղբի մեջ, ավելի հազվադեպ` փտած բույսերի մնացորդների մեջ, երբեմն նաև` մարդկանց և կենդանիների վերքերի վրա, որտեղ և սկսում է զարգանալ թրթուռը։ Շնաճանճերի բազմացման դեպքերը եղել են վայրի բնության մեջ կենդանիների և թռչունների կուտակման վայրերում։ Որպես օրինակ կարելի է ցուցադրել գանգրափոտուր հավլուսների հաստատումը Վոլգայի դելտայում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пятиязычный словарь названий животных. Насекомые, стр. 334
  2. Жизнь животных. Том 3. Членистоногие: трилобиты, хелицеровые, трахейнодышащие. Онихофоры / под ред.М. С. Гилярова, Ф. Н. Правдина, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1984. — С. 412. — 463 с.
  3. Дербенёва-Ухова В. П. Синантропные мухи // В кн.: Руководство по медицинской энтомологии. М.: Медицина, 1974, С.176-203

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Биологический энциклопедический словарь» Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Бабаев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — 2-е изд., исправл. — М.: Сов. Энциклопедия, 1986
  • «Жигалка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաճանճեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաճանճեր» հոդվածին։