Բաքինգհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01280
Փոստային դասիչMK18
Պաշտոնական կայքbuckinghamuk.info
Բաքինգհեմ (Միացյալ Թագավորություն)##
Բաքինգհեմ (Միացյալ Թագավորություն)
Բուքինգհեմ, High Street. 2009 թ
Պետրոսի և Պողոսի տաճարը։ Տեսարան հարավ-արևմուտքից.

Բաքինգհեմ (անգլ.՝ Buckingham, քաղաք Անգլիայի Բաքինգհեմշիր կոմսության հյուսիսում, Նորթհեմփթոնշիրի հետ սահմանից մոտ 16 կմ հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 11.572, 2007 թվականի տվյալներով՝ 13.200։

Պատմականորեն Բաքինգհեմը եղել է 10-րդ դարում կազմավորված Բաքինգհեմշիր կոմսության վարչական կենտրոնը[1] մինչև 18-րդ դարի սկզբը, երբ այդ դերը փոխանցվել է Էյլսբերիին[2]։

Բաքինգհեմում կան բազմաթիվ ռեստորաններ ու փաբեր։ Իր կառուցվածքով այն տիպիկ բրիտանական շուկայական քաղաք է։ Երեքշաբթին ու շաբաթը շուկայական օրեր են։ Յուրաքանչյուր ամսվա առաջին երեքշաբթի օրը ագարակապանները տոնավաճառ են անցկացնում։

1964-1970 թթ. բրիտանական խորհրդարանում Բաքինգհեմի պատգամավորը լրագրային հայտնի մագնատ Ռոբերտ Մաքսվելն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի մի ավանդազրույցի համաձայն՝ Բաքինգհեմ/Բուքինգհեմը (բառացի նշանակում է «Բուքայի մարդկանց մարգագետին» [3] ) հիմնադրել է Բուքան՝ անգլո-սաքսոնական առաջին վերաբնակների առաջնորդը[3]։ Առաջին բնակավայրը մոտավորապես նույն տեղում էր, ինչ Բաքինգհեմի համալսարանի ներկայիս կամպուսը՝ Hunter Street Campus-ը։ 7-11-րդ դարերում Բաքինգհեմը հաճախակի ձեռքից ձեռք է անցել՝ պատկանելով մերթ սաքսերին, մերթ դանիացիներին։ Մասնավորապես, 914 թ Էդվարդ Ավագ թագավորը և անգլո-սաքսոնական բանակը մեկ ամիս բանակ են դրել Բուքինգհեմում՝ ստիպելով տեղի դանիացի առաջնորդներին հանձնվել[3]։ Դրանից որոշ ժամանակ անց՝ ներկայիս ծխական եկեղեցու տեղում ամրոց է կառուցվել[3]։

Բուքինգհեմը առաջինն է հիշատակված 1086 թվականին գրված Domesday Book ձեռագիր մատյանի բուքինգհեմշիրյան բաժնում տեղ գտած բնակավայրերի շարքում[4]։

Բուքինգհեմը քաղաքի կարգավիճակ է ստացել 1554 թվականին, երբ Մերի Արյունոտը այստեղ հիմնել է մի նոր թաղամաս, որը ձգվում էր Թորնբորո կամրջից (գտնվում է ներկայիս Թորնբորո քաղաքում) մինչև Դադլի կամուրջը և Չաքմոր կամրջից մինչև Փեդբերի Միլ կամուրջը[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքինգհեմում է գտնվում Մեծ Բրիտանիայի երկու մասնավոր համալսարաններից մեկը՝ Բաքինգհեմի համալսարանը։ Ի տարբերություն բրիտանական համալսարանների մեծ մասի՝ նրա ուսանողների մեծամասնությունը արտասահմանցիներ են։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ և տեխնոլոգիական պարկեր, այդ թվում՝ դեղագործության, էլեկտրոնիկայի, ինտերնետ առևտրի, բարդ նյութերի արտադրության ոլորտներում։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմաս Մեյբենք (1869–1929), բրիտանացի պատկերազարդող և նկարիչ, վիկտորիանական հեքիաթային գեղանկարչության ներկայացուցիչ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The borough of Buckingham»։ A History of the County of Buckingham։ Victoria History of the Counties of England 3։ Constable & Co. Ltd.։ 1925։ էջեր 471Կաղապար:Ndash489 
  2. «The borough of Aylesbury: Introduction and borough»։ A History of the County of Buckingham։ Victoria History of the Counties of England 3։ Constable & Co. Ltd.։ 1925։ էջեր 1Կաղապար:Ndash11։ «A new County Hall, a red brick building with stone dressings, said to have been designed by Sir John Vanbrugh, at the south-east end of the Market Square [Aylesbury], was built about 1727» 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Buckingham then: The beginning to the Norman Conquest»։ University of Buckingham։ Արխիվացված է օրիգինալից 2001-08-21-ին։ Վերցված է 2010-08-30 
  4. Morris, John (editor). Domesday Book 13: Buckinghamshire (translation). Phillimore, 1978
  5. 1911 Encyclopædia Britannica Buckingham

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]