Բաց թողնված օգուտի սինդրոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից սմարթֆոնները թույլ են տալիս մշտապես կապի մեջ լինել ընկերների և գործընկերների հետ, ինչը կարող է հանգեցնել նոր ինֆորմացիայի և հաղորդագրությունների առկայությունը ստուգելու կպչուն մտքերի, նաև այդ հնարավորությունը բաց թողնելու վախի[1]:

Բաց թողնված օգուտի սինդրոմ (անգլ.՝ Fear of missing out), հետաքրքիր իրադարձություն կամ լավ հնարավորություն բաց թողնելու կպչուն վախ, ի հայտ է գալիս նաև սոցիալական ցանցերը դիտելիս[2]: 10 մարդուց 4-ը երբեմն ունենում են բաց թողնված օգուտի սինդրոմ, ընդ որում տղամարդիկ ավելի հաճախ, քան՝ կանայք[2]: Այլ տվյալներով, որևէ բան բաց թողնելու վախ ունենում են մարդկանց 56%[3]: Այս երևույթը բնութագրվում է ընկերների և ծանոթների գործերին մշտապես տեղյակ լինելու անդիմադրելի ցանկությամբ: Այն հաճախ անվանում են ափսոսելու զգացում[4], որը կարող է հանգեցնել որևէ հետաքրքիր իրադարձություն բաց թողնելու վախի[5]:

Ըստ ինքնորոշման տեսության, կապվածության զգացումը, այլ մարդկանց հետ բարեկամությունը հիմնական հոգեբանական առանձնահատկություններից է, որի բավարարումը հանդիսանում է մարդու հոգեկան առողջության պայմաններից մեկը[6]: Այդ տեսության սահմաններում բաց թողած օգուտի սինդրոմը հանդիսանում է հոգեկանի պաշտպանական վիճակ, որն առաջանում է հասարակական կյանքից երկարատև դժգոհության զգացումի պատճառով[2]:

Հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարևոր իրադարձությունները բաց թողնելու հաճախակի առաջացող վախ[2]
  • «Բոլորը, բացի ինձնից» արտահայտության վրա իմաստային շեշտադրում[7]
  • Սոցիալական կոմունիկացիայի ցանկացած ձևի միջամտության կպչուն ցանկություն[2]
  • Մշտապես մարդկանց դուր գալու և նրանց հավանությունը ստանալու ձգտում[8]
  • Շփման համար մշտապես հասանելի լինելու ձգտում[2]
  • Սոցիալական ցանցերը մշտապես թարմացնելու ձգտում[2]
  • Ուժգին անհարմարության զգացում, երբ ձեռքի տակ չկա սմարթֆոն[9]

Սոցիալական մեդիայի և նորագույն տեղնոլոգիաների ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիաների զարգացումը, մարդկանց թույլ տալով ավելի շատ շփվել, նպաստել է բաց թողնված օգուտի սինդրոմի տարածմանը[10]: Մյուս կողմից, ժամանակակից տեխնոլոգիաները (օրինակ՝ սմարթֆոնները) և սեցիալական ցանցերը (օրինակ՝ ֆեյսբուք) մարդուն հնարավորություն են տալիս, փոքրաթիվ ջանքեր գործադրելով, մասնակցել սոցիալական կոմունիկացիային[2]: Դրա հետ մեկտեղ, մեդիայի օգնությամբ, կոմունիկացիան հանգեցնում է ինտերնետ կախվածության: Օնլայն լինելու հոգեբանական կախվածությունը կարող է արտահայտվել տագնապային վիաճակով, երբ մարդն իրեն օտար է զգում:

Ըստ Դյուկի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դեն Արիելիի, բաց թողնված օգուտի սինդրոմի էությունը կայանում է սեփական ժամանակն անիմաստ ծախսելու վախի մեջ[5]:

Սոցիալական ցանցերում շփումը տարբերվում է սովորական դեմ առ դեմ զրույցից՝ իր մեծ քանակությամբ ինֆորմացիայի փոխանցումով[5]: Պրոֆեսոր Արիելին բերում է հետևյալ օրինակը. եթե մարդը 2 րոպեով ուշանում է ինքնաթիռից, նա սովորաբար ավելի շատ է տխրում, քան եթե ուշանում է 2 ժամ: Ենթադրվում է, որ առաջին դեպքում ինքնաթիռի բաց թողնելն ավելի վիրավորական է, քանի որ մարդիկ հակված են ենթադրել, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: «Սոցիալական ցանցերում նորությունների թերթումը նույնը չէ, ինչ, օրինակ, ճաշի ժամանակ զրուցել ընկերների հետ և լսել, թե ինչպես են նրանք անց կացրել իրենց հանգստյան օրերը: Երբ դու բացում ես ֆեյսբուքը և տեսնում, որ քո ընկերները սրճարանում են՝ առանց քեզ, դու կարող ես պատկերացնել, որ կարող էիր ժամանակն անց կացնել այլ կերպ», - բացատրում է պրոֆեսորը[5]:

Երբ մարդը փորձում է կոմպենսացնել այդ բացասական զգացումը, օրինակ, տեղադրելով իր ստացված նկարները կամ հակառակը՝ գրել նյութ այն մասին, թե ինչպես է անց կացրել իր հանգստյան օրերը, որպեսզի ներկայացնի իր կյանքը լավ տեսանկյունից, նա ներգրավվում է փակ շրջանի մեջ[5]: Մարդկանց մեծամասնությունը ցուցադրում է իր իդեալականցված կերպարը[11]: Այսպիսով, սոցիալական մեդիան դառնում է բաց թողնված օգուտի սինդրոմի աղբյուր: Flickr-ի հիմնադիր Կատերինա Ֆեյքը հայտարարել է, որ օրտագործել է սինդրոմի այդ առանձնահատկությունը, որպեսզի գրավի և պահի օգտատերերին[5]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հետևանք, բաց թողնված օգուտի սինդրոմը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանական առողջության վրա, առաջ բերելով վատ տրամադրություն և որոշ դեպքերում դեպրեսիա[12]: Բաց թողնված օգուտի սինդրոմի ավելի հաճախ պատահող դրսևորումներից է ձանձրույթի զգացումը և միայնակությունը[13]: Սոցիալական ցանցերն օգտագործելով որպես ինքնադրսևորման միջոց, բնորոշելով իրեն իր ցանցային կերպարի միջոցով մարդիկ ենթագիտակցորեն յուրացնում են այն հղումը, որ. «ես նյութեր եմ հրապարակում, հետևաբար գոյություն ունեմ»[10]: Դա հանգեցնում է շփման էության, այդ թվում և իրականության աղավաղված ընկալման[10]:

Մարդիկ անընդհատ ստուգում են սոցիալական ցանցերի իրենց էջերը (անգամ հանդիպումների[7] կամ հուղարկավորության[10] ժամանակ՝ ֆաբինգ) իրական շփումը, իրական պահը փոխարինելով չգիտակցված թարմացումներով[7]: Դեռահասներն ու մեծահասակները փոխանակում են հաղորդագրություններ՝ լինելով ավտոմեքենայի ղեկին, որովհետև նրանց համար կարևոր հաղորդագրություն բաց թողնելն ավելի սարսափելի է, քան դժբախտ պատահարի ենթարկվելը[7]:

Բացի այդ, ապացուցված է, որ մարդիկ, ովքեր ունեն բաց թողնված օգուտի սինդրոմ հակված են ավելի հաճախ և մեծ քանակությամբ օգտագործել ալկոհոլ, քան այն մարդիկ ովքեր չունեն: Ենթադրվում է, որ ալկոհոլի նկատմամբ այդպիսի ձգտումը կապված է շատ գործելու և վտանգի ենթարկվելու անհրաժեշտության հետ, որպեսզի բաց չթողնվի սոցիալակն ակտիվության հնարավորությունը (օրինակ, կարելի է մասնակցել ալկոհոլային խաղերին կամ խմել անծանոթ մարդկանց հետ)[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anderson Hephzibah (16 April 2011)։ «Never heard of Fomo? You're so missing out»։ The Guardian։ Վերցված է 2017-11-06 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Andrew K. Przybylski, Kou Murayama, Cody R. DeHaan, Valerie Gladwell Motivational, emotional, and behavioral correlates of fear of missing out // Computers in Human Behavior. — 2013-07-01. — В. 4. — Т. 29. — С. 1841–1848. — doi:10.1016/j.chb.2013.02.014
  3. Samantha Murphy։ «Report: 56% of Social Media Users Suffer From FOMO»։ Mashable։ Վերցված է 2016-12-01 
  4. «FoMO: The Fear of Missing Out - Technology - The Skinny»։ Վերցված է 2016-12-02 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wortham Jenna (2011-04-09)։ «How Social Media Can Induce Feelings of ‘Missing Out’»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2016-12-02 
  6. Deci, E.L. & Ryan, R.M. Intrinsic motivation and self-determination in human behavior. — Plenum Press, 1985.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Fear of Missing Out»։ World of Psychology։ 2015-10-12։ Վերցված է 2016-12-02 
  8. «Как побороть лайкозависимость?»։ thequestion.ru։ Վերցված է 2016-12-02 
  9. «Oh my God you are so missing out»։ SFGate։ Վերցված է 2016-12-02 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Sherry Turkle։ «Transcript of "Connected, but alone?"»։ Վերցված է 2016-12-02 
  11. Turkle, S. Alone together: Why we expect more from technology and less from each other. — Basic books. — 2012.
  12. Nicole B. Ellison, Charles Steinfield, Cliff Lampe The Benefits of Facebook “Friends:” Social Capital and College Students’ Use of Online Social Network Sites(անգլ.) // Journal of Computer-Mediated Communication. — 2007-07-01. — В. 4. — Т. 12. — С. 1143–1168. — ISSN 1083-6101. — doi:10.1111/j.1083-6101.2007.00367.x
  13. Moira Burke, Cameron Marlow, Thomas Lento Social Network Activity and Social Well-being // Proceedings of the SIGCHI Conference on Human Factors in Computing Systems. — New York, NY, USA: ACM, 2010-01-01. — С. 1909–1912. — ISBN 9781605589299. — doi:10.1145/1753326.1753613
  14. «Fear of missing out (FoMO): the relationship between FoMO, alcohol use, and alcohol-related consequences in college students»։ Vernon Innovative Publishers (en-US)։ 2015-11-19։ Վերցված է 2016-12-02