Jump to content

Ֆաբինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդիկ սեղանի շուրջ՝ օգտագործելով իրենց բջջային հեռախոսները

Ֆաբինգ (phubbing, որը ծագում է անգլ.՝ phone — «հեռախոս» և snubbing — «արհամարհական վերաբերմունք»), զրուցակցի հետ խոսակցության ժամանակ անընդհատ սեփական գաջեթի վրա շեղման սովորություն։

«Ֆաբինգ» եզրը լույս է տեսել մոտավորապես 2012 թվականին Սիդնեյի համալսարանում, երբ McCann գովազդային գործակալությունը գրականագետների, գրողների և բանաստեղծների ժողով է կազմակերպել նոր երևույթին՝ երբ կենդանի շփման ժամանակ մարդը անդընդհատ շեղվում է իր սմարթֆոնի վրա, անվանում տալու նպատակով։

Ֆաբինգի հիմնական նշանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուտելու ժամանակ մարդը չի կարողանում պոկվել գաջեթից։
  • Սմարթֆոնը ձեռքում պահելը նույնիսկ քայլելու ժամանակ։
  • Ձայնային ծանուցումների ժամանակ սմարթֆոնը վայրկենական վերցնելը՝ հաշվի չառնելով դիմացինի հետ խոսակցությունը։
  • Հանգստի ժամանակ (քաղաքից դուրս գնալուց, ծննդյան օր, երեկույթ, զբոսանք) ժամանակի մեծ մասը մարդը անց է կացնում գաջեթի մեջ։
  • Նորություններում որևէ կարևոր բան բացթողնելու վախը։
  • Համացանցում արդեն տեսածի անհիմն թերթումը։
  • Սեփական ժամանակի մեծ մասը սմարթֆոնի հետ անցկացնելու ցանկությունը։

STOP PHUBBING արշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆաբինգ» հասկացությունը տարածելու համար գովազդողները STOP PHUBBING անվանումով կամպանիա են գործարկել[1], որը ընթացքում նրանք կոչ էին անում երիտասարդության անցնել կենդանի շփմանը։ Ի սկզբանե ԶԼՄ-ները հաղորդում էին, որ շարժման կազմակերպիչն է դարձել 23-ամյա մելբուռնցի ուսանող Ալեքս Հեյգը[2], ով իբր հոգնել է սմարթֆոնների մեջ մտած սեփական ընկերներից։ Սակայն 2013 թվականի հոկտեմբերի սկզբին McCann գովազդային գործակալությունը նոր եզրի ի լույս տեսնելուն A Word is Born խորագրով ֆիլմ է թողարկել։ Պարզվել է, որ Stop Phubbing-ի շուրջ աղմուկը օգտագործված է եղել ավստրալիական ազգային Մաքավորի բառարանի («Macquarie Dictionary») նոր հրատարակության գովազդի համար, որի մեջ ֆաբինգ բառը պաշտոնապես ընդգրկվել է 2013 թվականին[3]։ Երիտասարդ Ալեքս Հեյգն էլ, ինչպես պարզվել էր, այդ գովազդային գործակալության աշխատակիցն է, ում վիրուսի նման հաջողվել էր տարածել այդ նոր բառը։ Herald Sun թերթը, որին դիմել էր Հեյգը, առաջին անգամ գրել է ֆաբինգի մասին, որից հետո այլ երկրների ԶԼՄ-ները նույնպես բռնել են այդ նորությունը։

Կամպանիայի կարգախոսն է՝ No Tweeting, No Facebook, No Instagram, No Foursquare, No Sexting: respect the food, the music and the company you’re in: Անցկացված կամպանիայի շնորհիվ ֆաբինգի մասին իմացել են ողջ աշխարհում։ STOP PHUBBING-ի կայքում դեռևս կարելի է աջակցել շարժմանը, ինչպես նաև գտնել կամպանիայի սեփական վիճակագրությունը՝ «պատանիների 87 %-ը կնախընտրեին շփվել տեքստի միջոցով, այլ ոչ թե դեմ առ դեմ», «ռեստորանում ընթրիքի ժամանակ տեղի է ֆաբինգի ունենում միջինը 25 դեպք»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Stop Phubbing». stopphubbing.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Katy Steinmetz Why the ‘Stop Phubbing’ Campaign Is Going Viral // Time. — ISSN 0040-781X.
  3. «Phubbing - a word is born». McCANN Australia (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.