Վանյա Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարսեղյան Վանյաից)
Վանյա Բարսեղյան
Ծնվել էապրիլի 20, 1959(1959-04-20) (65 տարեկան)
ԾննդավայրՄատաղիս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1985) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1988)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունմեքենագետ
Պարգևներ և
մրցանակներ

Վանյա Ռաֆայելի Բարսեղյան (ապրիլի 20, 1959(1959-04-20), Մատաղիս, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ), հայ մեխանիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանյա Բարսեղյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 20-ին, Մատաղիս գյուղում (ԼՂՀ Մարտակերտի շրջանում1980-1985 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետի մեխանիկայի բաժինը, 1985-1988 թվականներին՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1988 թվականին Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Խաղային խնդիրներ գրավիտացիոն դաշտում» թեմայով։ 2000 թվականին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Դինամիկական համակարգերի ղեկավարումը և դիտումը կոնֆլիկտային իրավիճակներում»։ 1989-1991 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տեսական մեխանիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող, 1991-1993 թվականներին՝ ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի ասիստենտ, 1993-2001 թվականներին՝ ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ, 1996-2000 թվականներին՝ ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2001 թվականից՝ ԵՊՀ պրոֆեսոր, 2003-2007 թվականներին՝ ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, 2007 թվականի սեպտեմբերից, միաժամանակ՝ ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, 2004-2007 թվականներին՝ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, 2008-2009 թվականներին՝ ՀՀ գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, 2009 թվականի փետրվարից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության սփյուռքի բաժնի պետ[1]։

Աշխատանքները վերաբերում են խաղային խնդիրներին՝ գրավիտացիոն դաշտում, շարժուն համակարգերի ղեկավարմանն ու դիտմանը՝ հակամարտության իրավիճակներում և կիրառությանը՝ մեխանիկայի համակարգերի համար[2]։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դինամիկական խաղերի միջազգային ընկերության ռուսական բաժանմունքի անդամ (2000)։
  • ՀՀ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ։
  • «Կրթությունը և գիտությունը Արցախում» հանդեսի խմբագրության անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ նախագահի մրցանակ «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար (2013)[4]։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ։
  • Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության պատվոգիր։
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստաբիլացման տեսություն։ (Դասախոսություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակություն, 2017 (համահեղինակ)[5]։
  • Управление составных динамических систем и систем с многоточечными промежуточными условиями, Mосква Наука, 2016, 230 стр.
  • Տեսական մեխանիկա։ Կուրսային աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016 (համահեղինակ)։
  • Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու կուրսային աշխատանքների համար, Երևան, Երևանի Պետական համալսարանի հրատարակչություն, 2013 (համահեղինակ)[6]։
  • Վարիացիոն հաշիվ (Խնդիրների լուծման ձեռնարկ) | Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2011, 146 էջ[7]։
  • Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու | Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006, 84 էջ (համահեղինակ)[8]։
  • Դիտման տեսության մի քանի հարցեր։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, 52 էջ[9]։
  • Լաբորատոր աշխատանքներ տեսական մեխանիկայից։ Երևանի պետաական համալսարան, Տեսական մեխանիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2001 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանյա Ռաֆայելի Բարսեղյան». ysu.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Վանյա Ռաֆայելի Բարսեղյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Վանյա Բարսեղյան». www.presidentprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  5. Բարսեղյան, Վանյա Ռաֆայելի; Շահինյան, Սմբատ Գրիգորի; Սիմոնյան Թամարա Ալեքսանի (2017). Ստաբիլացման տեսություն։ Դասախոսություններ. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ. ISBN 978-5-8080-1314-8.
  6. Բարսեղյան, Վանյա Ռաֆայելի; Շահինյան, Ս Գ; Մաթևոսյան, Ա Գ; Սիմոնյան, Թ Ա; Երևանի պետական համալսարան, eds. (2013). Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու կուրսային աշխատանքների համար. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 978-5-8084-1692-5.
  7. Բարսեղյան, Վանյա Ռաֆայելի (2011). Վարիացիոն հաշիվ։ Խնդիրների լուծման ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ. ISBN 978-5-8084-1524-9.
  8. Բարսեղյան, Վանյա Ռաֆայելի; Գաբրիելյան, Միշա Սարգսի; Երևանի պետական համալսարան, eds. (2006). Տեսական մեխանիկայի խնդիրների ժողովածու կուրսային աշխատանքների համար։ Կինեմատիկա, կետի դինամիկա. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 978-5-8084-0751-0.
  9. Բարսեղյան, Վանյա Ռաֆայելի (2005). Դիտման տեսության մի քանի հարցեր։ Ուսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 978-5-8084-0677-3.