Բարեգործության միջազգային օր
![]() | |
Տեսակ | տոն և միջազգային օր |
Ամսաթիվ | Սեպտեմբերի 5 |
Բարեգործության միջազգային օր, նշվում է սեպտեմբերի 5-ին։ Այն հռչակվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից 2012 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին հունգարացիները առաջարկեցին Մայր Թերեզայի մահվան օրը նշել որպես բարեգործության օր[1]։ Մայր Թերեզան[2] դասվել է կաթոլիկ սրբերի շարքը։ Նա 1979 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[3]։ Մայր Թերեզայի ծավալած գործունեությունը ոգեշնչող օրինակ է եղել և շատերին միավորել անշահախնդրորեն բարի գործեր անելու, աջակցելու, նվիրելու, նվիրվելու գաղափարների ու գործերի շուրջ։
2012 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում, Հունգարիայի[4] առաջարկով, ընդունվում է բանաձև և սեպտեմբերի 5-ը հռչակվում որպես Բարեգործության միջազգային օր[5]։ Որոշումը 44 երկրների կողմից հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին։
Ինչպես է նշվում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսած 2012 թվականից՝ սեպտեմբերի 5-ը աշխարհի տարբեր կողմերում նշվում է որպես Բարեգործության միջազգային օր։ Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, օրինակ՝ ռեստորաններից առաջացած հասույթն ուղղվում է բարեգործությանը[6] , կարիքավորներին օգնություն է բաժանվում[7]։ 2014 թվականին որպես բարեգործության խորհրդանիշ՝ Բուդապեշտում, Ալբանիայի դեսպանի հրամանով, կերտեցին Մայր Թերեզայի արձանը և այն նվիրեցին Բուդապեշտի քաղաքապետարանին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «33/2011 resolution of the Hungarian Parliament»
- ↑ "International Day Of Charity: 12 Quotes That Will Inspire You To Give". The Huffington Post Canada, 5 September 2014
- ↑ "UN chief encourages people to give on International Day of Charity". Philippine Star.
- ↑ "The Brief History of the Week" Archived 2016-03-03 at the Wayback Machine.. Budapest Times.
- ↑ «General Assembly Resolution 67/105 on the International Day of Charity»։ United Nations
- ↑ "Honor International Day of Charity at restaurants and cafes that benefit Sacramento nonprofits". Sactown Magazine.
- ↑ "Ban Ki-Moon encourages people to give on the International Day of Charity". Blue and Green World, September 5th, 2014 By Ilaria Bertini
- ↑ "International Day of Charity: whole of society can make a difference". South African Government.