Բարդ ստորադասական նախադասություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարդ ստորադասական նախադասություն, բարդ նախադասության տեսակ, բաղադրիչները կապված են ստորադասական հարաբերությամբ, մի նախադասությունը քերականորեն կախված է մյուսից։

Ստորադասական նախադասության գերադաս և ստորադաս բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորադասական նախադասություններում բաղադրիչներից մեկը գերադաս է (գլխավոր), մյուսը՝ ստորադաս (երկրորդական)։ Այս դեպքում երկրորդական նախադասությունը գլխավոր նախադասության ստորոգելին է կամ որևէ լրացումը․ Եթե լռեիր, փիլիսոփա կլինեիր։, Նստել էին, ով ինչպես ուզում էր[1]։ Գերադաս (գլխավոր) նախադասությունը կարող է լինել միակազմ․ Երազնե՜րս, երազնե՜րս, որ անցան։, Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը, ինչպես երևի հողն են ճանաչում լոկ արմատները։ Երկրորդական (ստորադաս) նախադասությունը կարող է լինել կոչականի, վերաբերականի կամ ձայնարկության լրացումը․ Վա՜յ նրան, ով նահանջի։, Երանի՜ նրան, ով հանգչում է խաղաղ։ Օրինակ. Մենք հանդիպեցինք նրանց, ում սրտատրոփ սպասում էինք։ (Հանգման խնդիր ստորադաս նախադասություն, կապակցված հարաբերական դերանունով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Զաքարյան, Յու․ Ավետիսյան, Շարահյուսություն, Երևան, 2009, էջ 129