Ստորադասական եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստորադասական եղանակ, իրականալիություն արտահայտող եղանակներից մեկը։ Ճանաչում է գտել հատկապես գրաբարի քերականության մեջ։ Գրաբարի ստորադասական եղանակն ուներ առաջին ապառնի, երկրորդ ապառնի ժամանակաձևեր։ Հունաբան հայերենում սրա մեջ ներմուծվել են նաև արհեստական ձևեր, որոնք հետագայում դուրս թողնվեցին։

  • Առաջին ապառնին արտահայտում է խոսելու պահից հետո իրականանալի՝ անկատար կերպի գործողություն։ Ունի համադրական և բաղադրյալ՝ վերլուծական կաղապարներ. համադրականը կազմվում է ներկայի հիմքով և իցեմ//իցիմ վերջավորության շարքով` շարժիցեմ, հայիցիմ։ Բաղադրյալը կազմվում է ապառնի դերբայով և օժանդակ բայի իցեմ-ի շարքով։
  • Երկրորդ ապառնին արտահայտում է խոսելու պահից հետո իրականանալի` կատարյալ կերպի գործողություն։ Ունի համադրական և բաղադրյալ` վերլուծական կաղապարներ. համադրականը կազմվում է անցյալ կատարյալի հիմքով և ից//այց վերջավորության շարքով՝ շարժեցից, հայեցայց։ Բաղադրյալը կազմվում է անցյալ դերբայով և օժանդակ բայի իցեմ-ի շարքով՝ սիրեալ իցեմ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Ե., 1964։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987։