Բարբի. սուպեր արքայադուստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբի. սուպեր արքայադուստր
անգլ.՝ Barbie in Princess Power
Տեսակմուլտֆիլմ և կինոնկար
Ժանրընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Շարքի մասն էԲարբի
ՌեժիսորEzekiel Norton?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm[1][2] և Նեթֆլիքս
Տևողություն74 րոպե և 73 րոպե
ՇարքԲարբի
Թվական2015 և հունվարի 1, 2015[1][2]

Բարբի, սուպեր արքայադուստր (անգլ.՝ Barbie in Princess Power[3]), ռեժիսոր Իզեկիլ Նորթոնի ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառան ժամանակակից արքայադուստր է` առօրյա, երբեմն ձանձրալի կյանքով։ Ծնողները չեն ցանկանում նրան հասկանալ` պնդելով, որ տոնակատարություններն ու խնջույքներն ավելի մեծ կարևորություն ունեն, քան սեփական ցանկությունները։ Նրա կյանքը մեծապես փոխվում է, երբ բարոն Ֆոն Ռեվենդեյլի գիտափորձերի զոհը` թիթեռնիկը, համբուրում է կապուտաչյա շիկահերին։ Այժմ սուպեր հերոսական կարողությունների հետ Կառան ձեռք է բերում նոր անուն` Սուպեր Փայփլուք։ Հասարակության համար գաղտնի այս անունով նա պայքարում է հանցագործների դեմ և փրկում է մարդկանց հնարավոր վտանգներից։ Սակայն նրա հայտնիությունը նախանձ է առաջացնում Կորինի մոտ, որն իմանում է նրա փոխակերպման գաղտնիքը։ Այժմ հայտնվում է մյուս հերոսուհին` Սև Փայփլուքը։ Կառային դուր չի գալիս մրցակցուհու հայտնվելը, քանի որ հիմա մամուլի ուշադրությունն ուղղվելու է նրան։ Սակայն հայտնիության համար վեճը երկար չի շարունակվում, քանի որ իշխանություն սիրող բարոնը թագավորությունում հաստատվելու համար պետք է իր ճանապարհից հեռացնի աղջիկներին։

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կելլի Շերիդեն` Կառա, Սուպեր Փայլփլուք
  • Բրիտնի Իրվին` Կորին, Սև Փայփլուք
  • Մայքլ Կոպսա` բարոն Ֆոն Ռևենդել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]