Բարբի։ Փերու գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբի։ Փերու գաղտնիքը
անգլ.՝ Barbie: A Fairy Secret
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ԿերպարներBarbara Millicent Roberts?
Հորինված երկիրԲարբի տիեզերք
Շարքի մասն էԲարբի
ՌեժիսորWilliam Lau?
ՍցենարիստElise Allen?
ՀնչյունավորումԲրիթ Իրվին[1], Brittney Wilson?[1], Kate Higgins?[1], Cassandra Lee Morris?, Alexandra Carter?, Adrian Petriw? և Diana Kaarina?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունRainmaker Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios և Նեթֆլիքս
Տևողություն72 րոպե
ՇարքԲարբի
Թվական2011
barbie.com/fairy-secret-movie/(անգլ.)

Բարբի։ Փերու գաղտնիքը (անգլ.՝ Barbie: A Fairy Secret), ռեժիսորներ Ուիլյամ Լաուի և Թերրի Կլասեննի ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը 2011 թվականի մարտի 15-ին թողարկվել է DVD ձևաչափով[2]։ Մուլտֆիլմի կարգախոսն է. «Մեծահոգությունը թույլ կտա ձեզ թռչել»։ Սա երկրորդ ֆիլմն է, որտեղ գլխավոր հերոսին հնչյունավորում է Դիանա Կաարինան, այլ ոչ թե Քելլի Շերիդանը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է այնտեղից, երբ Բարբին նախապատրաստվում է կարևորագույն իրադարձության` իր վերջին կինոկատակերգության պրեմիերային։ Թոփ ոճաբաններ Քերին և Թեյլորը Բարբիի համար զգեստ և կոշիկ են ընտրում, դիմահարդարում անում։ Արդյունքից գոհ` աղջիկները գնում են պրեմիերային։

Միևնույն ժամանակ սուպերաստղ Բարբիին արդեն սպասում է երկրպագուների ամբոխը, որոնք բացականչում էին կինոդերասանուհու անունը, ինչպես նաև` լրագրող Թրեյսի Կլինգերը, որը նույնպես չի համբերում հարցազրույց վերցնել երիտասարդ աստղից։ Քանի դեռ Բարբին ճանապարհին էր, Թրեյսին իրենց մասնագիտական հաջողության վերաբերյալ հարցեր է տալիս ավելի վաղ ժամանած Քերիին և Թեյլորին։ Սակայն Քերին երկրպագուների բազմության մեջ նկատելով իրենց վաղեմի ծանոթ Կրիստալին` ուրախությամբ շտապում է նրա մոտ` իր հետ տանելով Թեյլորին։ Հարմար պահը որսալով` Ռաքելը (Բարբիի գործընկերը և նրա մրցակիցը) ինքն է հարցազրույց տալիս Թրեյսիին։ Դեռ առաջին հարցին չպատասխանած` Կարմիր գորգի վրա հայտնվում է Բարբիի լիմուզինը, որտեղից նա դուրս է գալիս իր ընկերոջ` հմայիչ ֆուտբոլիստ Քենի հետ։ Լրագրողի և երկրպագուների ամբողջ ուշադրությունը սևեռվում է զույգի վրա, իսկ Ռաքելն իրեն անհարմար է զգում։ Նա նախանձով և չարությամբ է նայում իր մրցակցին` չար միտք հղանալով։ Մինչ Բարբին խոսում էր օրիորդ Քլինգերի հետ, Ռաքելը գաղտագողի մոտենում է սուպերաստղին հետևից և կանգնելով նրա զգեստի փեշի վրա` պատռում է այն։ Տեսնելով սա` Քերին և Թեյլորը Բարբիին հեռացնում են մարդկանց և տեսախցիկիների տեսադաշտից։ Բարբին հուսահատված է, բայց ոճաբանները կախարդանքի միջոցով աննկատ վերականգնում են զգեստը, ինչն ապշեցնում է աստղին։ Ուրախության պահին Բարբի Թելյորին և Քերիին հրավիրում է ճաշել «Ուոլլի» ռեստորանում, և նրանք հաճույքով համաձայնում են։ Ուրախությունից փայլող դերասանուհին և նրանց միացած Քենը վերադառնում են պրեմիերայի արարողությանը։ Ոճաբանները գոհ են, որ կախարդության իրենց գաղտնիքը պահպանվել է։ Աղջիկներին մոտենում է Կրիստալը և ասում, որ ինքը պետք է շարունակի լուսանկարներ անել արքայադուստր Գրացիելայիի համար և չի կարողանա Քերիի և Թեյլորի հետ մասնակցել ֆիլմի դիտմանը։ Աղջիկները հրաժեշտ են տալիս, Կրիստալը շարունակում է լուսանկարներ անել, որոնք արտացոլում են նորաձևության միտումները։

Գործողությունը տեղափոխվում է Լոսկ Անջելես, որտեղ Կրիստալը ցույց է տալիս արքայադուստր Գրացիելային լուսանկարները։ Նա լուսանկարը դիտում է բավականին անտարբերությամբ, սակայն երբ արքայադուստրը բաժակից մի կում գինի է խմում, նրա աչքերի գույնը կապույտից փոխվում է մանուշակագույն։ Կրիստալը գինուն սիրո թուրմ էր խառնել։ Առանց որևէ բան նկատելու Գրացիելան շարունակում է նայել լուսանկարները, և երբ տեսնում է Քենի լուսանկարը, միանգամից սիրահարվում է նրան և հարսանիք է պահանջում է ֆուտբոլային աստղի հետ։ Կրիստալն ասում է, որ արքայադուստրը կարող է նրան արդեն համարել իրենը։

Հաջորդ օրը Բարբին, Քերին և Թեյլորը ճաշում են «Ուոլլի» ռեստորանում և քննարկում պրեմիերան։ Նրանց անսպասելիորեն մոտենում է Ռաքելը և կծող նկատողություն անելով Բարբիին, հեռանում է։ Չնայած նրան, որ Բարբին նախկինում չէր կարևորում Ռաքելի ծաղրանքը, այս անգամ որոշում է պատասխանել նրան։ Փողոցում Բարբին հասնում է Ռաքելին և փորձում պարզել պրեմիերայի ժամանակ նրա պահվածքի պատճառը։ Քենը և ոճաբանները տեսարանի ակնկալիքով շտապում են Բարբիի մոտ։ Սակայն հանկարծ հայտնվում է արքայադուստր Գրացիելան իր օգնականներով։ Նրանք աղջիկների աչքի առաջ տանում են Քենին Լոսկ Անջելես` փակելով քաղաք տանող բոլոր պորտալները։ Քերրին և Թեյլորը հաղորդում են Բարբիին և Ռաքելին Փերու գաղտնիքի մասին, որից հետո նրանք գաղտնի պորտալով ուղևորվում են դեպի Փարիզ, Լիլիան Ռոքսելի մոտ։ Լիլիանը նրանց հակաթույն է տալիս սիրո թուրմի դեմ և ներկայացնում նրանց իր անձնական պորտալը, միակը, որը Գրացիելան չի կարողացել փակել։ Այդ ժամանակ հայտնվելով Լոսկ Անջելեսում` Քենը փորձում է ապացուցել, որ նա չի պատրաստվում ամուսնանալ Գրացիելայի հետ, բայց Զեյնը Քենին մենամարտի է հրավիրում` իր սիրելիի հետ ամուսնանալու իրավունքի համար։ Լոսկ Անջելես վերադառնալով` Քերին և Թեյլորը Բարբիի և Ռաքելի համար թևեր են ձեռք բերում շարժվում դեօի արքայադուստր Գրացիելայի ամրոցը` ճանապարհին հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Վերջիվերջո նրանց հաջողվում է հասնել ամրոց, որտեղ Քենը մենամարտում է Զեյնի հետ։ Բարբին միջամտում է մենամարտին, բայց Լոսկ Անջելեսի արքայադուստրը հավաստիացնում է, որ Բարբին ցանկանում է գողանալ իր փեսացուին, և չորս աղջիկներին բանտարկում է զնդանում։ Հետո նա չեղարկում է մենամարտը և սկսում է պատրաստվել Քենի հետ հարսանիքին։ Զնդանում Բարբին և Ռաքելը պազրում են, որ Ռաքելի պահվածքի պատճառն ուղղակի թյուրիմացություն է եղել։ Աղջիկները ներում են միմյանց և ի զարմանց իրենց կործանում են Չարության ոլորտը։ Նրանք իրական թևեր են ձեռք բերում, և նրանք շտապում են արարողությունների դահլիճ, որտեղ տեղի էր ունենալու Գրացիելայի հարսանիքը։ Մարտի մեջ մտնելով Գրացիելայի իր օգնականների հետ` Բարբին օգտագործում է հակաթույնը` հեռացնելով սիրո թուրմի ազդեցությունը Գրացիելայից։ Արքայադուստրը ներողություն է խնդրում իր փրկիչներից։ Կրիստալի համար պատիժ սահմանելով` Գրացիելան ամուսնանում է Զեյնի հետ, իսկ հետո Բարբիին, Ռաքելին և Քենին հետ է վերադարձնում մարդկանց աշխարհ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբի (անգլ.՝ Barbie), մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Բարբին սուպերաստղ էր և Քենի ընկերուհին, ով հետագայում փրկում է արքայադուստր Գրացիելային։
  • Քեն (անգլ.՝ Ken), ֆուտբոլային աստղ և Բարբիի ընկերը։ Ուրախ, նորաձև և ճարպիկ. սրանք Քենի ոչ բոլոր բնութագրիչներն են։
  • Թեյլոր (անգլ.՝ Taylor), Բարբիի ոճաբանը և Քերիի լավագույն ընկերուհին։ Կախարդական ուժ է ստանում իր կոշիկներից. որքան ավելի գեղեցին են նրա կոշիկները, այնքան ուժեղ են նրա հնարավորությունները։
  • Քերրի (անգլ.՝ Carrie), Բարբիի ոճաբանը, Թեյլորի կենսուրախ ընկերուհին։ Ցանկացած իրավիճակում գտնում է անհրաժեշտ իրը պայուսակից, որը միշտ կրում է ուսին։ Նրա կախարդական գոտին ևս ուժի աղբյուր է։
  • Գրացիելա (անգլ.՝ Graciella), Լոկս Անջելեսի արքայադուստրը։ Գրացիելան Կրքի հրաշագործ փերին է, որքան ուժեղ են նրա զգացմունքները, այնքան հրաշագործ է նրա ուժը։ Ի սկզբանե ներկայացվում է որպես մի աղջիկ, ով ոչ թե հաղթահարում է խնդիրները, այլ տապալում է դրանք։ Իրականում նա բարի է և հասկացող։ Ակամայից հայտնվելով սիրո թուրմի ազդեցության տակ` նա առևանգում է Քենին, որպեսզի ամուսնանա նրա հետ։ Ըստ փերիների խորհրդի` Քենն այլևս երբեք չէր կարող լքել Լոսկ Անջելեսը, եթե ամուսնանար փերու հետ։
  • Ռաքել (անգլ.՝ Raquelle), Բարբիի մրցակցուհին։ Մի շարք փորձություններից հետո ընկերանում է Բարբիի հետ։ Դրանից առաջ նա ցանկանում էր ունենալ այն ամենը, ինչ ուներ Բարբին. հայտնիություն դպրոցում և շոու բիզնեսում, ընկեր, լավագույն ոճաբաններ։
  • Լիլիան Ռոքսել (անգլ.՝ Lilliana Roxelle), մարդկանց աշխարհում ամենաավագ և իմաստուն փերին։ Նա օգնում է աղջիկներին Քենին փրկելու գործում։ Առաջին անգամ երևում է Նորաձության հեքիաթային աշխարհը մուլտֆիլմում։
  • Կրիստալ (անգլ.՝ Crystal), փերի, որ Գրացիելային սիրո թուրմ էր տվել` Զեյնի հետ մտերմանալու հնարավորության համար։ Բացառված չէ, որ Կրիստալը լուսանկարչության փերին է, քանի որ պրեմիերային հայտնվել էր հատուկ լուսանկարչական ապարատով լուսանկարներ անելու համար։
  • Զեյն (անգլ.՝ Zane), Գրացիելայի խանդոտ ընկերը։ Ի վերջո ամուսնանում է իր սիրեցյալի հետ։ Իր սիրելիին հետ ստանալու համար մարտահրավեր է նետում Քենին և միայն հետո է պարզվում, որ թյուրիմացություն էր եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.cinemotions.com/Barbie-Le-secret-des-Fees-tt111591
  2. «Barbie: A Fairy Secret on Rotten Tomatoes».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]