Բարբին և վիշապը
Բարբին և վիշապը անգլ.՝ Barbie as Rapunzel | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ |
Կերպարներ | Barbara Millicent Roberts? |
Հորինված երկիր | Barbie universe? |
Հիմնված է | Ռապունցել |
Շարքի մասն է | Բարբի |
Ռեժիսոր | Owen Hurley? |
Հնչյունավորում | Կելլի Շերիդան |
Երաժշտություն | Arnie Roth? |
Խմբագիր | Greg Richardson? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Rainmaker Entertainment և Mattel Inc |
Դիստրիբյուտոր | Artisan Entertainment և Universal Studios |
Տևողություն | 84 րոպե |
Շարք | Բարբի |
Պրիկվել | Բարբին և Շելկունչիկը |
Թվական | 2002 |
Բարբին և վիշապը (անգլ.՝ Barbie as Rapunzel, Բարբին Ռապունցելի դերում), Rainmaker Entertainment կինոընկերության լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ նկարահանված տեսակրիչների համար։ «Բարբի» շարքի երկրորդ մուլտֆիլմը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Ռապունցելը, որ վաղ մանկության տարիներին առևանգվել է Գոտել անունով մի կնոջ կողմից, ոչինչ չիմանալով իր ծագման մասին, ապրում է անտառի խորքում գտնվող կախարդական պատով փակված աշտարակում։ Նա ունի ընկերներ՝ նապաստակ Գոբին և վիշապ Պենելոպան։ Ռապունցելն ամենից շատ հետաքրքրված է գեղանկարչությամբ։ Մի անգամ նա պատահականորեն դեպի մոտակա գյուղը տանող թունել է հայտնաբերում, որտեղ էլ ծանոթանում է մի երիտասարդի հետ։ Տուն վերադառնալուց հետո Ռապունցելը հասկանում է, որ սիրահարվել է նրան։
Գոտելը տեղեկանում է իր աշխատողից Ռապունցելի՝ գյուղ գնալու մասին և պահանջում է նրանից ասել երիտասարդ տղայի անունը։ Սակայն ամեն անգամ աղջիկը պատասխանում է, որ ինքը չգիտի նրա անունը։ Գոտելը փակում է նրան աշտարակում։ Կախարդական վրձնի օգնությամբ Ռապունցելը կարողանում է դուրս գալ աշտարակից և նորից հայտնվել նույն գյուղում, որտեղ նրան արդեն մի քանի օր փնտրում էին արքայազն Ստեֆանի թիկնապահները։ Ոչինչ չկասկածելով՝ Ռապունցելը գտնում է Ստեֆանին և ընդունում է պարահանդես գնալու նրա հրավերը։
Նա վերադառնում է աշտարակ, որտեղ պատրաստվում է դիմակահանդեսին։ Վերջին րոպեին հայտնվում է Գոտելը, կտրում է Ռապունցելի երկար մազերը և կախարդանքով է պատում աշտարակը։ Ընդունելով Ռապունցելի կերպարը՝ նա գնում է դիմակահանդեսի։ Այդ ընթացքում Վիլհելմը՝ հարևան պետության թագավորը, հարձակվում է գյուղի վրա։ Երկար տարիներ առաջ նրանից գողացել էին իր աղջկան, իսկ նա այդ ամենի համար մեղադրում էր Ֆրեդերիկին՝ այդ գյուղի թագավորին։ Գոտելը բաժանում է բոլորին իրարից և պատմում, որ առևանգել է Ռապունցելին այն բանից հետո, երբ Վիլհելմը լքել է իրեն և ամուսնացել ուրիշ կնոջ հետ։
Ռապունցելին հաջողվում է փրկվել, և նա գալիս է դիմակահանդեսի։ Գոտելը ընկնում է նրա ետևից և հանկարծ ընկնում է աշտարակի տեսքով պորտալի մեջ, որը Ռապունցելը նկարել էր իր կախարդական վրձնով։ Նա (այսինքն Գոտելը) ընկնում է իր իսկ ստեղծած կախարդանքի թակարդը և այլևս չի կարողանում դուրս գալ այդտեղից։ Թագավորները հաշտվում են, իսկ Ստեֆանն ու Ռապունցելն ամուսնանում են։
Ֆիլմի լուսագրերն ավարտվում են Բարբիի հետևյալ խոսքերով. «Սերը և երևակայությունը ընդունակ են փոխել աշխարհը»։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Entertainment Weekly շաբաթաթերթի քննադատ Այլին Քլերքը ֆիլմը գնահատել է 4-ից հանած[1]։ Մոյրա Մակկորմիկն իր «Barbie Returns In Rapunzel» հոդվածում գրել է, որ այս մուլտֆիլմը շատ ավելի հայտնի է դարձել իրեն նախորդած «Բարբին և մարդուկ ջարդուկը» մուլտֆիլմից[2]։ Սքոթ Հեթրիկը գրել է, որ Գրիմ եղբայրների օրիգինալ հեքիաթի հետ համեմատած՝ մուլտֆիլմի պրոդյուսերներն այստեղ ավելացրել են բազմաթիվ այլ հերոսների, որոնք մուլտֆիլմն ավելի հետաքրքիր են դարձնում երեխաների համար[3]։ Քրիս Ջ. Պարկերը բարձր է գնահատել մուլտֆիլմի սաունդթրեքը, որը կատարել է Լոնդոնի նվագախումբը, և մեջբերել է, որ «մուլտիպլիկացիան մի քիչ անփույթ է»[4]։ Նիլ Բակլին գրել է, որ «Բարբին և վիշապը» հաջողված նախագիծ է Mattel-ի համար[5]։
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարբի, Ռապունցել՝ Քելլի Շերիդան
- Գոտել՝ Անժելիկա Հյուսթոն
- Պենելոպա (վիշապ)՝ Սամմեր Քրի
- Գոբի, դռնապան՝ Յեն Ջեյմս Կորլետ
- Ստեֆան՝ Մարկ Հիլդրետ
- Հյուգո, գեներալ՝ Դեյվիդ Կեյ
- Օտտո, հյուծված ռազմիկ՝ Փիթեր Կելամիս
- Արքա Ֆրեդերիկ՝ Ռասսել Ռոբերտս
- Արքա Վիլհելմ՝ Քրիստոֆեր Գեյզ
- Գեր ռազմիկ, հացթուխ՝ Տերրի Կլասսեն
- Շելլի, Քեթրին՝ Շանտալ Ստրան
- Թոմմի՝ Դեննի Մակկիննոն
- Մելոդի՝ Բրիթ ՄքՔլիփ
- Լորենա՝ Ժոսլին Լոուեն
- Ոսկերիչ՝ Դեյլ Ուիլսոն
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և առաջադրումներ | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Տարի | Անվանակարգ | Առաջադրված է | Արդյունքներ |
DVD Exclusive Awards | 2002 | Լավագույն կերպար | Անժելիկա Հյուսթոն | Հաղթանակ |
Լավագույն սաունդթրեք | Առնի Ռոթ | Հաղթանակ | ||
Լավագույն ֆիլմ | Առաջադրում | |||
Լավագույն ռեժիսոր | Օուեն Խորլի | Առաջադրում | ||
Լավագույն երգ | Առնի Ռոթ | Առաջադրում | ||
Լավագույն երգ | Առնի Ռոթ | Առաջադրում | ||
Լավագույն երգ | Առնի Ռոթ | Առաջադրում | ||
Լավագույն տեսողական էֆեկտներ | Ջեյսոն Գրոսս | Առաջադրում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Clarke E.։ «Barbie as Rapunzel» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-12-29
- ↑ McCormick M. Barbie Returns In Rapunzel(անգլ.) // Billboard. — 2002.
- ↑ Hettrick S. BARBIE'S HAIR-RAZING TALE(անգլ.) // Sun-Sentinel. — 2002.
- ↑ Parker C. J. Rapunzel' Barbie trades hairbrush for paintbrush(անգլ.) // Inland Valley Daily Bulletin. — 2002.
- ↑ Buckley N. Barbie's new roles play to a new audience(անգլ.) // Financial Times. — 2003.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բարբին և վիշապը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Բարբին և վիշապը»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
|