Բարբարա Փայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբարա Փայք
Barbara Pike in 2007.jpg
Ծնվել է1933
ԾննդավայրՅոհաննեսբուրգ, ՀԱՀ
ՔաղաքացիությունFlag of South Africa.svg ՀԱՀ
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի
Barbara Pike Վիքիպահեստում
Strychnos pungens Solered
Xylotheca kraussiana Hochst

Ռոզալի Բարբարա Փայք (անգլ.՝ Rosalie Barbara Pike, 1933, Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ծաղիկներ պատկերազարդող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Փայքը ծնվել է 1933 թվականին Յոհաննեսբուրգում, արդյունաբերական քիմիկոս Բարենդ Էլզասի և Կլարա 'Քլեր' Քինդինգերի ընտանիքում: Սովորել է Փարքթաունի աղջիկների ավագ դպրոցում[1], որն ավարտել է 1949 թվականին: 1952 թվականին Ուիտուոտերստրանդի համալսարանից ստացել է բուսաբանության և կենդանաբանության բակալավրի աստիճան, այնուհետև կրթությունը շարունակել է Յոհաննեսբուրգի Կրթական քոլեջում: 1953- 1955 թթ. Ուիտուոտերստրանդի համալսարանի վիրաբուժության և բժշկության բաժնում եղել է կենսաքիմիկոս և բժշկական պատկերազարդող, 1956 թվականին Յոհաննեսբուրգի ջրային հետազոտությունների բաժնում եղել է կենսաքիմիկոս, այնուհետև կրկին վերադարձել է Ուիտուոտերստրանդի համալսարան, 1957-1985 թվականներին եղել է բուսաբանության բաժնի նկարազարդող: 1985 թվականին եղել է Պրետորիայի երկրաբանական ուսումնասիրությունների թանգարանի նկարիչ[փա՞ստ]:

Ամուսնացել է Մերիլ Էնդրյու Փայքի հետ և ունեցել են երկու որդի՝ Էնդրյու Ջոն Փայք (ծնվ.՝ 1958 թ.) և Լինդեն Փայք (ծնվ.՝ 1961 թ.): Բարբարա Փայքն ապրում է Յոհաննեսբուրգի Փարքվուդ շրջանում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին արժանացել է առաջին մրցանակին՝ մասնակցելով «մինչև 12 տարեկան նկարազարդողների» մրցույթին: 2000 թ. և 2004 թ. Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգու կողմից արժանացել է արծաթե, 2002 թ. և 2006 թ.՝ ոսկե մեդալների:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 Wild Flowers of the Witwatersrand - Անաբել Լուկասի հետ (Purnell, Cape Town)
  • 1973 Ferns of the Witwatersrand - Ֆլորենս Հանքոքի, Անաբել Լուկասի և Փեթսի-Լայն Էդկինսի հետ (Wits University Press, Johannesburg) 0-85494-196-7

Her artwork has appeared in:

  • 1958 A Natural History of Inhaca Island, Moçambique - with W McNae and M Kalk (Wits University Press)
  • 1970 Flora of Melville Koppies (Բնական պատմության Յոհաննեսբուրգի խորհուրդ)
  • 2000 Fedsure calendar
  • 2001 A Passion for Plants:Contemporary Botanical Masterpieces - Shirley Sherwood (Cassell, London) 0-304-35828-2
  • 2001 South African Botanical Art : Peeling Back the Petals (Fernwood Press) 1-874950-54-7
  • Paintings in the Blue Train, Fedsure Collection and in private collections worldwide.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]