Բարանտեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարանտեա, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշանակված է Պևտինգերյան քարտեզում՝ Արտաշատ-Սատաղ ուղեգծի վրա։ Հ․ Մանանդյանն առաջարկում է այս անունը սրբագրել և կարդալ Barantea, այս դեպքում, նա ասում է, որ Բարանտեան համապատասխան կլինի հայկական Վանանդին կամ «Վանանդեա»-ին։ Նա վերջ ի վերջո հանգում է նրան, որ Բարանտեան գտնվելիս է եղել Վերին կամ Ամփայտ Բասենում, որը հնագույն ժամանակներից կարող էր անվանված լինել Վանանդ։ Կիպերտի քարտեզում «Barantea» անունով մի գյուղ է նշանակված եղել Բասենում՝ Արաքսի մեջ թափվող գետակներից մեկի վրա։ Հնարավոր է, որ հենց այդ գյուղն էլ և անունով և տեղադրությամբ համապատասխանում է Բարանտեա հնագույն ճանապարհային կայանին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 650 — 992 էջ։