Բատական բլիթ
Բատական բլիթներ (անգլ.՝ Bath bun), խմորիչով խմորի քաղցր կտորներ, ունեն կլոր ձև, միջուկը թխված շաքարե գնդիկներից է, երեսին ցանված է շաքարի փոշի[1][2]: Միջուկին երբեմն ավելացնում են նաև ցուկատ, հաղարջ, չամիչ և խաղող:
Բատական բլիթները հնարավոր է 18-րդ դարի «Բատական տորթի» շարունակությունն են կազմում: Առաջին անգամ դրանք հիշատակվում են 1763 թվականին և մինչև օրս արտադրվում են Անգլիայի Բատ քաղաքում: Միակ փուռը, որտեղ դրանք մինչև օրս պատրաստվում են, Բատի փուռն է իր Չելսիրոուդ, Վեստենհայսթրիթ խանութներով: 18-րդ դարի բնագիր բաղադրատոմսում օգտագործվում էր նաև բրիոշ կամ յուղով ու ձվով խմորից բուլկի, որի վրա ցանում էին քեմոնի սերմեր կամ շաքարի փոշի: Բատական բլիթները իրենց այժմյան տեսքով ստեղծվել են Բատում` այցելուներին հանքային ջրերով բուժող բժիշկ Վիլյամ Օլիվերի կողմից: Հետագայում նա, երբ հասկացավ, որ բլիթները շատ յուղալի են ռևմատիզմով հիվանդների համար, ստեղծեց Օլիվեր թխվածքաբլիթները:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ John Ayto (հոկտեմբերի 18, 2012)։ The Diner's Dictionary: Word Origins of Food and Drink։ Oxford University Press։ էջ 23։ ISBN 978-0-19-964024-9
- ↑ David Elizabeth (2001)։ English Bread and Yeast Cookery։ Penguin։ էջ 624։ ISBN 978-0140299748