Բանվոր (թերթ, Նյու Յորք)
Բանվոր անգլ.՝ Panvor | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | արևմտահայերեն |
Հիմնադրվել է | փետրվարի 22, 1922[1] |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Լուծարվել է | հունիսի 19, 1938 |
«Բանվոր» («Բանւոր»), քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ (հետագայում՝ եռօրյա, օրաթերթ)։ Ամերիկայի բանվորական կուսակցության հայկական հատվածի, այնուհետև՝ ԱՄՆ-ի կոմկուսի պաշտոնաթերթ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսել 1922-1924 և 1930-1938 թվականներին Նյու Յորքում։ Խմբագիրներ՝ Ս. Սնարյան, Խաչիկ Քյոսայան, Պատրիկ Սելյան։
Արտացոլել է ամերիկահայ բանվորների առօրյան, լուսաբանել ԱՄՆ-ի կոմկուսի և նրա հայկական բյուրոյի, Կոմինտերնի գործունեությունը, համաամերիկյան բանվորական շարժումը։ Ընթերցողներին ծանոթացրել է Խորհրդային Հայաստանի առաջընթացին։ Սատարել է ՀՕԿ-ի գործունեությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարական աշխատանքները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) նախօրյակին «Բանվոր» պարբերականը մեծ տեղ է հատկացրել հակաֆաշիստական ընդհանուր ճակատ ստեղծելու ԱՄՆ-ի կոմկուսի փորձերին, տպագրել նյութեր Իսպանիայում կռվող ամերիկահայ կամավորների մասին։
Պարբերականում տպագրվել են հրապարակախոսական նյութեր, արձակ և չափածո գրական ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |