Բանվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բանվել», դիանատ, հերբիցիդ։ Արտադրվում է 48 %-անոց ջրային լուծույթի ձևով։ Կիրառվում է որպես հավելանյութ 2M–4X հերբիցիդների հետ, երկշաքիլավոր մոլախոտերի վրա դրանց ազդեցությունն ընդլայնելու համար։

Բանվելի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ հասկավոր հացահատիկային բույսերի ցանքերում՝ 0,15–0,5 (մշակումը՝ բողբոջման փուլում), խոտհարքներում և արոտավայրերում ղանձլամերի, գորտնուկի, ավելուկի և այլնի դեմ՝ 1,6–2,0՝ գարնանային և 2,6–3,1՝ աշնանային մշակումների դեպքերում։

Նվազ թունավոր է տաքարյուն կենդանիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։