Բայհելյանի ստորջրյա թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բայհելյանի ստորջրյա թանգարան
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Հիմնադրված է2009
Կոորդինատներ: 29°42′59″ հս․ լ. 107°23′6″ ավ. ե. / 29.71639° հս․. լ. 107.38500° ավ. ե. / 29.71639; 107.38500


Թանգարանի ստորջրյա տեսքը
Ցին արքայատոհմի ժամանակաշրջանի ձկան քանդակ, որը նախկինում գտնվում էր Սպիտակ կռունկի լեռնագոտում, իսկ այժմ ցուցադրվում է թանգարանում

Բայհելյանի ստորջրյա թանգարանը կամ «Սպիտակ կռունկի լեռնագոտու ստորջրյա թանգարանը»[1] ստորջրյա թանգարան է, որը կառուցվել է Ֆուլինի Սպիտակ կռունկի լեռնագոտու (չին.՝ 涪陵白鹤梁) մերձակայքում: Դա Չինաստանի առաջին ստորջրյա թանգարանն է[2]: Այն գտնվում է Չոնցզին քաղաքում:

Թանգարանը կառուցված է Յանցզի գետի վրա, հայտնի Երեք կիրճերի ջրամբարտակի մոտ: Թանգարանի բացումն արվել է 2009 թ. մայիսի 18-ին[3]: Թանգարանի շինարարության աշխատանքները սկսվել էին 2002 թ. և արժեցել էին 28 միլիոն ԱՄՆ դոլար: Թանգարանի ճարտարապետն է Գե Ձյուրունը:

Բայհելյանը (բառացի` «Սպիտակ կռունկի լեռնագոտի») Չոնցզինի տարածքում գտնվող հնավայր էր, որը Երեք կիրճերի ջրամբարտակի կառուցման ընթացքում մնացել է ջրի տակ:[4]:

Թանգարանում ցուցադրված են վիմագրեր, որոնց վրա նկարագրված են Յանցզի գետի մակարդակի տատանումները մոտ 1200 տարվա ընթացքում: Այդտեղ ներկայացված են նաև Տան հարստության ժամանակաշրջանի ձկնաքանդակներ և վիմագրություններ: Ընդհանուր առմամբ թանգարանում ներկայացված է 14 ձկնաքանդակ, որոնց վրա նշված են ջրի մակարդակի տատանումները: Վիմագիր արձանագրությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30.000 բառ[3]:

1994 թվականից սկսած Չինաստանի կառավարական տարբեր հանձնաժողովներ քննարկում էին հնավայրի պահպանության հարցը և վերջապես որոշվեց այն վերածել ստորջրյա թանգարանի:

Ներկայում թանգարանը ծածկված է ապակեպատ կամարով և լցված է իոնազերծված ջրով, որպեսզի թանգարանի ամբողջ տարածքում ջրի ճնշումը լինի նույնը: Գետի ափերից դեպի ներքև են իջնում երկու հորան, որոնցով այցելուները կարող են իջնել ստորջրյա դիտասրահներ և տեսնել հնավայրը:

Հնավայրի տարածքում հայտնաբերված որոշ նմուշներ ցուցադրված են Չոնցզինի կենտրոնում գտնվող Երեք կիրճերի թանգարանում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «White Crane Ridge Underwater Museum»։ www.meiyatravel.com։ Meiya Travel։ Արխիվացված է օրիգինալից 22 December 2015-ին։ Վերցված է 24 September 2014 
  2. «Under-Water Museum of White Crane Ridge Inscription In Chongqing»։ www.epeanchina.com։ Epean China։ Վերցված է 24 September 2014 
  3. 3,0 3,1 «Chongqing: The First Underwater Museum in China has Been Built and Opened»։ www.chinahush.com։ Chinahush։ 21 May 2009։ Վերցված է 23 August 2014 
  4. «The Baiheliang Underwater Museum, Fuling, Chongqing Municipality, China»։ UNESCO։ Վերցված է 23 August 2014 
  5. Zhao Lixia, ed. (29 September 2009)։ «Three Gorges Museum, Largest Thematic Museum in China»։ english.cri.cn (English)։ China: CRI.cn։ Վերցված է 24 September 2014