Բաղնիքում (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղնիքում
ռուս.՝ В бане
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել էմարտի 9 (21), 1885

«Բաղնիքում» (ռուս.՝ В бане), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1885 թվականին, որպես երկու ինքնուրույն պատմվածքներ «Բաղնիքում» և «Ուղեղների խմորում»։ Պատմվածքներն առաջին անգամ հրապարակվել են 1885 թվականի մարտի 9-ին «Օսկոլկի» ամսագրում, № 10 և № 42 Ա. Չեխոնտե ստորագրությամբ[1]։ Միավորելով «Բաղնիքում» պատմվածքը «Ամուսինների վերաբերյալ» վերամշակված երկու մասից բաղկացած պատմվածքի մեջ` Չեխովը ընդգրկել է այն Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող իր ստեղծագործությունների ժողովածուի մեջ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականի մայիսին Չեխովը գտնվում էր Բելինսկու համառուսաստանյան մեծարման իրադրության մեջ։ Այդ միջոցառման նախապատրաստությունը լուսաբանվել է բազմաթիվ գրական-հասարակական պարբերական հրատարակչություններում։ «Բաղնիքում» պատմվածքը նախապես գրվել է որպես երկու ինքնուրույն պատմվածք «Բաղնիքում» և «Ուղեղների խմորում», որոնք առաջին անգամ տպագրվել են «Օսկոլկի» ամսագրում, 1885 թվականի մարտի 9-ին , № 10, և «Զարթուցիչում», 1883, № 42 Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Խանդավառ երկարածամ և հազացող մարդը, որը շոգեբաղնիքում մաքրում է տգիտությունը և պահպանում լուսավորությունը («Բաղնիքում» պատմվածք), դժվար չէ ճանաչել Վիսարիոն Գրիգորևիչին։ «Բաղնիքում» պատմվածքն աննշան փոփոխություններով ընդգրկվել է «Վ. Գ. Բելինսկու հիշատակին» ժողովածուում[2]։ «Վ. Գ. Բելինսկու հիշատակին» ժողովածուում Ա. Չեխովը սափրիչի խոսքից հանում է հայհոյախառն բառերը։ Միավորելով «Բաղնիքում» պատմվածքը «Ամուսինների վերաբերյալ» վերամշակված երկու մասից բաղկացած պատմվածքի մեջ, Չեխովը ընդգրկել է այն Ա. Ֆ. Մարքսի կողմից հրատարակվող իր ստեղծագործությունների ժողովածուի մեջ։ 1899 թվականի մարտի 30-ին Լև Տոլստոյը իր ընտանիքում ընթերցում էր «Վ. Գ. Բելինսկու հիշատակին» ժողովածուում ընդգրկված Չեխովի պատմվածքները։

Հեղինակի կենդանության օրոք «Բաղնիքում» պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասում պատմվածքի գործողությունները տեղի են ունենում քաղաքային բաղնիքում։ Այստեղ շոգեբաղնիքում հավաքվել են հաստլիկ սպիտակամարմին պարոնը, վարսավիր Միխայլոն, ամբողջ մարմնի վրա ոսկորները դուրս ցցված, երկար մազերով նիհար մարդը։ Վարսավիրը խոսակցություն բացեց ամուսնության մասին, ընթացքում համեմատություն կատարելով ներկայիս և նախկին հարսնացուների միջև` գանգատվելով, որ «Նախկին հարսնացուն ցանկանում էր ամուսնանալ մի մարդու հետ, ով պատկառելի էր, խիստ, կապիտալով, դատողությամբ, հիշում էր կրոնը, իսկ ներկայիս հարսնացուները գայթակղվում են կրթությամբ»։

Վարսավիրը նույնպես գանգատվում էր, որ կրթությունը հաճախ բնորոշ է չունևորներին, որին էլ երկար մազերով նիհար մարդը առարկեց` «Չունևոր է, ազնիվ է», այնուհետև զրույցում հիշատակեցին գրողներին և եկեղեցու ծառայողներին։ Գրողների մասին երկարամազ մարդն ասաց. «Ես չնայած գրող չեմ, բայց չեմ կարող խոսել մի բանի մասին, որից չեմ հասկանում։ Ռուսաստանում գրողներ շատ են եղել և օգուտ են տվել, նրանք լուսավորել են երկիրը և այդ ամենի համար մենք նրանց մասին պետք է պատվով խոսենք։ Գրողների մասին ես խոսում եմ, որպես աշխարհիկների, բայց հավասարապես և հոգևորականների»։

Նրա այդ խոսքերը բերեցին նրան, որ վարսավիրը դուրս եկավ նախաբաղնիք, որ մարդ ուղարկի Նազար Զախարիչի ետևից, որպեսզի արձանագրություն կազմեն երկարամազի գաղափարական ճառի վերաբերյալ։ Պատմվածքի վերջում պարզվում է, որ երկար մազերով մարդը եկեղեցական սպասավոր է, եկեղեցու պատվավոր ծառայող։ Իմանալով այդ մասին, Միխայլոն խոնարհվեց սպասավորին, այն բանի համար, որ մտածել էր թե նրա «գլխում այլ մտքեր կան»։

Պատմվածքի երկրորդ մասի գործող անձիք են Նիկոդիմ Եգորիչ Պոտիչկինը և Մակար Տարասիչ Պեշկինը։ Նրանց միջև բաղնիքում խոսակցություն ծավալվեց ամուսնության վերաբերյալ, Մակար Տարասիչի աղջկա Դաշայի փեսացուների մասին, այն մասին, թե ինչպիսի փեսացուներ է նա ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чехов А. П. Брожение умов: (Из летописи одного города). Примечания.
  2. «Памяти В. Г. Белинского» М., 1899, стр. 167—170. Подпись: Антон Чехов.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. В бане // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]