Բալլադ ծխեցված վագոնի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալլադ ծխեցված վագոնի մասին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբալլադ և ռուսական բալլադ
Ձևբանաստեղծություն
ՀեղինակԱլեքսանդր Կոչետկով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1932
Հրատարակվել է1966

«Բալլադ ծխեցված վագոնի մասին», Ալեքսանդր Կոչետկովի բանաստեղծությունը, որի ամենաճանաչված արտահայտությունն է «с любимыми не расставайтесь» (հայերեն՝ սիրելիներից մի՛ բաժանվեք): Հայտնի է դարձել «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում հնչելուց հետո։ 2015 թվականին «Ռուսկի ռեպորտյոր» հանդեսի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում երգի տեքստը 51-րդ տեղն Է զբաղեցրել Ռուսաստանում ամենահայտնի հարյուր բանաստեղծական տողերում։ Հետազոտությունում ներառված են եղել ռուսական և համաշխարհային դասականներ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության սկիզբը և վերջը[2]
Как больно, милая, как странно,
Сроднясь в земле, сплетясь ветвями,—
Как больно, милая, как странно
Раздваиваться под пилой.
Не зарастёт на сердце рана,
Прольётся чистыми слезами,
Не зарастёт на сердце рана —
Прольётся пламенной смолой…
С любимыми не расставайтесь!
С любимыми не расставайтесь!
С любимыми не расставайтесь!
Всей кровью прорастайте в них,—
И каждый раз навек прощайтесь!
И каждый раз навек прощайтесь!
И каждый раз навек прощайтесь!
Когда уходите на миг!

«Բալլադ...»-ը գրվել է պատահական փրկությունից ստացած տպավորության տակ. 1932 թվականի հոկտեմբերին կնոջից՝ Նինա Գրիգորևնա Պրոզրիտելևայից բաժանվելը 3 օրով հետաձգելու համար Կոչետկովը հանձնել է Սոչի-Մոսկվա գնացքի տոմսը, որն աղետի Էր ենթարկվել։ 1932 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայի Լյուբլինո կայարանում տեղի է ունեցել Սոչիի № 2 արագընթաց գնացքի վթարը։ Մահացել է 36 մարդ, տուժել 51 մարդ։ Դատարանի որոշմամբ վթարի մեղավոր են ճանաչվել կայանի պետը (գնդակահարվել է), կայարանի հերթապահը (ստացել է 8 տարի), պահակը (դատապարտվել է 6 տարվա ազատազրկման), ազդանշանորդը (դատապարտվել է 1 տարվա ազատազրկման)։ Այդ գնացքով Կոչետկովի ժամանման մասին տեղյակ ընկերները նրան մահացած են համարել և ցնցվել, երբ նա երեք օր անց հայտնվել է Մոսկվայում։ Մոսկվայից Նինա Գրիգորևնայի կողմից ստացված առաջին նամակում այդ բանաստեղծությունն էր[3]։

Դեռ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ «Բալլադ ծխեցված վագոնի մասին» արտագրում էին ձեռքերից ու նամակներ ուղարկում։ Բանաստեղծությունը լայն տարածում է գտել «Կռասնի ֆլոտ» թերթի թղթակից, Սևաստոպոլի պաշտպանության մասնակից գրող Լեոնիդ Սոլովյովի (Հոջա Նասրեդինի մասին գրքի հեղինակ) շնորհիվ։ 1942 թվականի ձմռանը նա Տաշքենդում ծանոթացել է Կոչետկովի հետ, նրանից լսել «Բալլադը...» և բանաստեղծությունը գրել նոթատետրում։

Բայց բանաստեղծությունը հրատարակվել է միայն 1966 թվականին «Պոեզիայի օր» ալմանախի 298-րդ էջում՝ Լև Օզերովի կարճ նախաբանով։

Կոչետկովի հուշատախտակը կոլումբարիումում: Տողեր «Բալլադ...»-ից

Զուգահեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագետ Իլյա Կուկուլինի կարծիքով՝ «Բալլադը» կարող էր օրինակ ծառայել Կոնստանտին Սիմոնովի համար, որը պատերազմի ժամանակ գրել էր «Սպասիր ինձ» բանաստեղծությունը[4]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виталий Лейбин, Наталья Кузнецова (26 июня 2015). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  2. Ներկայացված է տեքստից հատված՝ ծանոթանալու նպատակով։ Տեքստը պաշտպանված է հեղինակային իրավունքի մասին օրենքներով և չի կարող հրապարակվել ամբողջությամբ։
  3. «Как появилась "Баллада о прокуренном вагоне"» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  4. И. Кукулин. Легализованное заклинание в интерьере советского бидермайера: о возможных жанровых, стилистических и социокультурных истоках стихотворения К. Симонова «Жди меня» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine // «Уроки истории. XX век», 30.09.2014.