Բալերինա (ֆիլմ, 2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալերինա
անգլ.՝ Ballerina
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր և մարտաֆիլմ
Թվական2024[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼեն Ուայզման
ՊրոդյուսերԲեզիլ Իվանիկ
Սցենարի հեղինակShay Hatten? և Էմերալդ Ֆեննել
ԴերակատարներԱննա դե Արմաս, Կիանու Ռիվզ, Յան ՄակՇեյն, Անժելիկա Հյուսթոն, Գաբրիել Բըռն, Լենս Ռեդիք, Catalina Sandino Moreno? և Նորման Ռիդուս
ՄոնտաժՋեյսոն Բոլենթայն
Նկարահանման վայրՊրահա
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Summit Entertainment և Thunder Road Pictures

«Բալերինա» (անգլ.՝ Ballerina), ամերիկյան մարտաֆիլմ, որը նկարահանվել է Լեն Ուայզմանի կողմից, իսկ սցենարիստները Շեյա Հեթենը և Էմերալդ Ֆեննեն են, որը հիմնված է Հեթենի պատմության վրա[2]։ Ջոն Ուիքի ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը, սյուժեն սփին-օֆֆ է, որի իրադարձությունները տեղի են ունենում երրորդ և չորրորդ ֆիլմերի միջև[3] և պատմում են բալերինայի և Ռունի անունով վարձկանի մասին, որին մարմնավորում է Անա դե Արմասը։ Մինչ այդ կերպարին երրորդ ֆիլմում մարմնավորել է Յունիթի Ֆելանը։ Արտադրությունը վերահսկում է Բազիլ Իվանիկի (Ջոն Ուիքի ֆիլմաշարի գլխավոր պրոդյուսեր), Էրիկա Լիի և Չադ Ստահելսկու կողմից։ Անժելիկա Հյուսթոնը, Կիանու Ռիվզի, Յան ՄակՇեյնը և Լենս Ռեդիքը կվերադառնան նախորդ ֆիլմերից իրենց դերերին, սակայն վերջին երեքի նկարահանումները սահմանափակվում են միայն տարբեր տևողությամբ կամեոներով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձառու վարձկան և կես դրույքով պրոֆեսիոնալ բալերինան փնտրում է իր ընտանիքի մարդասպաններին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ Lionsgate Films-ը պետք է մշակի «Բալերինա» մարտաֆիլմը, որի սցենարը գրել է Շեյ Հեթենը։ Ֆիլմը լինելու է Ջոն Ուիքի ֆիլմաշարի մաս[7]։ 2019 թվականի հոկտեմբերին Լեն Ուայզմանը նշանակվել է ֆիլմի ռեժիսոր[8]։ 2021 թվականի հոկտեմբերին Աննա դե Արմասը բանակցություններ է սկսել գլխավոր դերում նկարահանումներին մասնակցելու համար[9]։ 2022 թվականի նոյեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Յան ՄակՇեյնը և Կիանու Ռիվզը նույնպես կնկարահանվեն ֆիլմում[5][6]։ Անժելիկա Հյուսթոնը[4], Լենս Ռեդիքը[10], Գաբրիել Բիրնը[11], Նորման Ռիդուսը[12] և Կատալինա Սանդինո Մորենոն[13] ավելի ուշ միացել են դերասանական կազմին։ Հետագայում պարզվել է, որ Ռիվզը, Մաքշեյնը և Ռեդդիկը նախագծին հրավիրվել են միայն ամենավերջին պահին որպես կամեո և նրանց վերադարձը Ջոն Ուիքի ֆիլմաշարի իրենց հերոսներին ոչ թե լիարժեք է։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ Ռեդիկի տեսարանը նկարահանվել է մեկ օրում, մինչդեռ Ռիվզը կատարել է ոչ թե կարճ՝ այլ ընդլայնված կամեո և նկարահանման հրապարակում մնացել է մոտ մեկ շաբաթ[3]։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի նոյեմբերի 7-ին Պրահայում[6][14]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2024 թվականի հունիսի 7-ին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Charles Barfield (2023 թ․ փետրվարի 15). «Ana De Armas Wanted Emerald Fennell To Rewrite 'John Wick' Spinoff, 'Ballerina,' To Add "A Female Touch"». The Playlist. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Erick Massoto (2023 թ․ մարտի 29). «'Ballerina' Producer Explains Lance Reddick's Cameo in 'John Wick' Spin-Off». Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  4. 4,0 4,1 Kit, Borys. (2022 թ․ նոյեմբերի 21). «Anjelica Huston Joins Ana de Armas in Lionsgate's John Wick Spinoff Ballerina (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. 5,0 5,1 Maggie, Lovitt. (2022 թ․ նոյեմբերի 8). «Keanu Reeves Returns as John Wick in 'Ballerina' Spinoff» (անգլերեն). Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 Borys, Kit. (2022 թ․ նոյեմբերի 8). «Ian McShane Joins Ana de Armas in Lionsgate's 'John Wick' Spinoff 'Ballerina'» (անգլերեն). The Hollywood Reporter.
  7. Kit, Borys. (2017 թ․ հուլիսի 25). «Lionsgate Plotting 'John Wick' Universe With 'Ballerina' Action Script (Exclusive)» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Fleming Jr., Mike. (2019 թ․ հոկտեմբերի 8). «Len Wiseman Set To Direct Female-Centric 'John Wick' Spinoff 'Ballerina'» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Wiseman, Andreas. (2021 թ․ հոկտեմբերի 28). «Ana De Armas In Talks To Lead 'John Wick' Spinoff 'Ballerina'; Movie Spearheads Bumper AFM Slate For Lionsgate» (անգլերեն). Deadline Hollywood.
  10. Rubin, Rebecca. (2022 թ․ դեկտեմբերի 2). «Lance Reddick to Reprise John Wick Role in Ana de Armas-Led Spinoff Ballerina (Exclusive)» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. D'Alessandro, Anthony. (2022 թ․ դեկտեմբերի 20). «'John Wick' Spinoff 'Ballerina' Expands Troupe With Gabriel Byrne» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. D'Alessandro, Anthony. (2022 թ․ դեկտեմբերի 13). «Walking Dead Star Norman Reedus Joins John Wick Spinoff Ballerina» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. D'Alessandro, Anthony. (2022 թ․ դեկտեմբերի 7). «Ana De Armas 'John Wick' Spinoff 'Ballerina' Adds Catalina Sandino Moreno» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. Welk, Brian. (2022 թ․ նոյեմբերի 5). «Lionsgate Flirting with Major 'John Wick' Video Game» (անգլերեն). IndieWire. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. Anthony D'Alessandro (2023 թ․ ապրիլի 4). «'John Wick' Ana de Armas Spinoff 'Ballerina' Sets Summer 2024 Date». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.