Բալեպ Բա Նդումբուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալեպ Բա Նդումբուկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը
Մականուն Նդմբուկ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1987(1987-10-24) (36 տարեկան)
Ծննդավայր Կամերուն Կամերուն
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տեղեկություններ չկան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Փյունիկ 33 (2)[1]
Ազգային հավաքական
2004 Հայաստան 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բալեպ Բա Նդումբուկ (ֆր.՝ Balep Ba N'Doumbouk, անգլ.՝ Balep Bah Ndoumbouk, հոկտեմբերի 24, 1987(1987-10-24) (անձնական տվյալների իսկությունը վիճարկելի է)), կամերունյան ծագումով կիսապաշտպան, որը 2003-2004 թվականներին հանդես է եկել Հայաստանի պատանեկան ու ազգային հավաքականների և «Փյունիկ» ակումբի կազմում։ 2004 թվականին ֆուտբոլիստը հեռացվել է Հայաստանի հավաքականից և «Փյունիկ»-ից` անձնական տվյալները կեղծելու և ավելի երիտասարդ տարիքով ներկայանալու համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալեպ Բա Նդումբուկը բարձր գնահատականի է արժանացել իր Հայաստանյան կարիերայի վաղ շրջանում[2]։ Ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի ֆուտբոլի առաջնություններում գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[3]։ Սակայն այդ ցուցանիշը չեղյալ է հայտարարվել, քանի որ ֆուտբոլիստը կեղծ ծննդականով էր ներկայանում։

Հայաստանի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2004 3 0
Ընդամենը 3 0

Անձնական տվյալների կեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2005 թվականներին Հայաստանում հանդես եկող կամերունյան ծագումով 3 ֆուտբոլիստների` դարպասապահ Ապուլա Բետեի և կիսապաշտպաններ Կառլ Լոմբեի ու Բալեպ Բա Նդումբուկի իրական տարիքի կեղծման շուրջ ծավալվել է սկանդալ[4]։ Այդ սկանդալից հետո երեք ֆուտբոլիստները լքել են Հայաստանը։ Բալեպ Բա Նդումբուկի հետագա կյանքի և կարիերայի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.national-football-teams.com/player/380/Balep_Ba_Ndoumbouk.html
  2. Անհաջողության բուն պատճառները
  3. 10 իրական փաստ հայկական ֆուտբոլից(չաշխատող հղում)
  4. «Արտյոմ Խաչատուրյան. «Լուրեր կային, որ Բետեն, Լոմբեն ու Նդումբուկը իրենց անձնագրային տարիքից մի քանի տարով մեծ էին»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.