Բալբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալբի
Տեսակստրատոհրաբուխ և լեռ
Երկիր Պապուա Նոր Գվինեա
Վարչատարածքային միավորԲուգենվիլի ինքնավար շրջան
ԼեռնաշղթաEmperor Range?
Բարձրությունը ծովի մակարդակից2715 մետր
Հարաբերական
բարձրություն
2715 մետր
Նյութանդեզիտ
Սմիթսոնիան կոդ255010

Բալբի, ստրատոհրաբուխ Բուգենվիլ կղզու վրա Պապուա Նոր Գվինեայի համանուն գավառում։

Կղզու ամենաբարձր հրաբուխն ՝ 2715 մետր։ Կազմված է փոխկապակցված գմբեթներից։ Ունի մի քանի կողմնակի կոներ, խառնարաններ՝ բաղկացած անդեզիտյան հանքաշերտերից։ Հրաբխի լանջերը անտառապատ են, ծածկված են բամբուկով և այլ ծառերով։

Տեղաբնիկները հայտնել են XIX դարում կատարված ժայթքման մասին, սակայն այդ տվյալը չի հաստատվել։ Նաև սխալմամբ Ռաբաուլի հրաբխային աստղադիտարանի կողմից հաղորդվել է հրաբխի՝ 2008 թվականի ժայթքման մասին, բայց արբանյակային սարքավորումները այդպիսի տվյալներ չեն արձանագրել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալբի» հոդվածին։