Բալատա Տուֆարի ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալատա Տուֆարի ազգային անտառ
Floresta Nacional de Balata-Tufari
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս
Հիմնվել էփետրվարի 17, 2005
Մակերես10 800,2 կմ² և 1 080 021 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Բալատա Տուֆարի ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Բալատա Տուֆարի ազգային անտառ

Բալատա Տուֆարի ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Balata-Tufari), ազգային անտառ Բրազիլիայի Ամազոնաս նահանգում։ Ստեղծվել է անտառային արտադրանքների կայուն արդյունահանմանն աջակցելու համար, ինչպիսին է փայտանյութը, որը ենթակա է սահմանափակումների ու կանոնակարգերի, ինչը սահմանված է օրենքով կամ պատասխանատու գործակալության` Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտ կողմից։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալատա Տուֆարի ազգային անտառը ընդգրկում է Կանուտամա (90.85%) և Տապաուա (9.15%) մունիցիպալիտետների որոշ հատվածներ՝ Ամազոնաս նահանգում[1]։ Ունի 1079669.71 հա տարածք[2]։ Այն արևմուտքից սահմանակից է Պուրուս գետին, արևելքից՝ BR-319-ին, իսկ Տրանս-Ամազոնյան մայրուղու առաջին հատվածով՝ (BR-230) Լաբրեայից մինչև Ումայտա հատում է նրա հարավային ծայրը։ Մուկուիմ գետը անցնում է անտառի միջով, որը Մապինգուարի ազգային պարկից հոսելով հյուսիս, գտնվում է BR-230-ի հարավում։ Մուկուիմը անտառի մեջ միացած է Ակուա գետին, որը սկիզբ է առնում Մապինգուարի ազգային պարկում[2]։ Ազգային անտառի 2.47%-ը մասամբ համընկնում է Մապինգուարի ազգային պարկին[1]։

Ազգային անտառը Ամազոն բիոմում է[2]։ Ներառում է 91.44% բաց խոնավ անտառ, 6.45% խիտ խոնավ անտառ ու 2.11% սավաննայի և խոնավ անտառի շփման տարածքը։ Անտառում ապրում է շուրջ 2000 ընտանիք, հիմնականում ագարակատերեր, որոնք ունեն սեփական կամ վարձակալած փոքր հողակտորներ։ Բալատա Տուֆարի ազգային անտառը և հարակից Իկիրի ազգային անտառը մեծ ներուժ ունեն ոչ միայն փայտանյութի կայուն արդյունահանման, այլ նաև այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են` յուղերը, խեժերը, ընկույզները, սերմերը և պտուղները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալատա Տուֆարի ազգային անտառը ստեղծվել է 2005 թվականի փետրվարի 17-ի հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[3]։ Անտառը ստեղծման ժամանակ ուներ երեք տարածք։ Դրանք են՝ Գլեբա Բալատան (282781 հա), Գլեբա Տուֆարին (360168 հա) ու Գլեբա Ժակարեն (159074 հա)։ 2008 թվականի մայիսի 8-ին ավելացվեց չորրորդ տարածքը՝ 275836 հա տարածքով[1]։

Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2010 թվականի դեկտեմբերի 14-ին[1]։ 2012 թվականի հունվարի 9-ի հրամանագիրը նախատեսում էր հաստատուն ու ինտեգրացված մոտեցում BR-319 ազդեցության գոտում պահպանման միավորումների համար կառավարման պլաններ պատրաստելու գործընթացում։ Դրանք են՝ Աբուֆարի կենսաբանական արգելոցը, Կունիա էկոլոգիական կայանը, Նասցենտես դու Լագո Յարի և Մապինգուարի ազգային պարկերը, Բալատա Տուֆարի, Ումայտա ու Իկիրի ազգային անտառները, Լագո դու Կապանա Գրանդի, Ռիո Իտուսի և Լագո դու Կունիան արդյունահանող արգելավայրերը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. [2]
  4. [3]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]