Բաթումի ազատության հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատության հրապարակ (վրաց.՝ თავისუფლების მოედანი), Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության և Բաթումի կենտրոնական հրապարակն է։ Այն հարում է Բաթումի սևծովյան նավատորմին։

19-րդ դարում այն հայտնի էր որպես Ազիզյե հրապարակ, այն մզկիթից հետո, որը կանգնած էր այդտեղ։ Երբ Վրաստանը մտնում է Խորհրդային Միություն, մզկիթը քանդվում է և հրապարակը վերանվանվում է Վլադիմիր Լենինի անունով, ում արձանը կանգնեցվում է այդտեղ։ Հետո Վրաստանը կրկին անկախություն է ձեռք բերում և Լենինի արձանը հանվում է։ Մինչ 1990-ական թվականներ հրապարակը կրում է նախագահ Զվիադ Գամսախուրդիան անունը։ Հրապարակի մոտակայքում հայտնաբերվել է վրաց զինծառայողների մի ընդհանուր գերեզման, ովքեր մահացել են 1921 թվականի մարտին թուրքերի դեմ պայքարում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Batumi: sights Արխիվացված 2019-03-17 Wayback Machine. Official website of Batumi. Retrieved on May 10, 2009