Բագնայրի ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագնայրի ավետարան
Տեսակձեռագիր
ՀեղինակԻգնատիոս
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1232 թվական

«Բագնայրի ավետարան», մագաղաթյա ձեռագիր, հայ գրչության և մանրանկարչության հուշարձան։ 1232 թվականին Հոռոմոսի վանքում գրել և նկարազարդել է Իգնատիոսը։ Ձեռագրի պատվիրատուն՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների քեռորդի պատրոն Խոռասը, մատյանը նվիրել է Բագնայրի վանքին (այստեղից էլ՝ անվանումը)։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում վայելչագեղ երկաթագիր գրչությամբ:պահպանվել են երեք շքեղ անվանթերթեր, 135 լուսանցազարդեր և 145 զարդագրեր։ Ձեռագրից հանվել են տերունական մանրանկարներն ու խորանները։ 1960 թվականին ձեռք բերված պատառիկների թվում հայտնաբերվել է «Բագնայրի ավետարանի» չորս խորան։ Իգնատիոսի պատկերազարդած մատյանը պարունակում է զարդանկարչական մեծարժեք նմուշներ։ Կիրառելով հայ զարդանկարչության ավանդները՝ մանրանկարիչը մշակել է նոր ձևեր, հորինվածքներ։

Ավետարանը գրված է Խոռասի հանգուցյալ անդրանիկ որդու Սասնայի և վերջինիս մոր՝ Խութլու Խաթունի հիշատակին։ Գլխավոր հիշատակարանում ստացողն հայտնում է.

...ետոլ գրել ղ[սո]ւրբ Աւետարանս ի յիշատակ անդրանիկի իմոյ [Սասն]ային, եւ մաւր նորին Խութլու Խաթունին, եւ ինձ բազմամեղի, եւ ամուսնոյ իմոյ Զմրուխտ Խ[ա]թունին.. Եւ աւանդեցի զսա ի սուրբ մենաստանն ի Բագնայրն կոչեցեալ վանք[1]։

«Բագնայրի ավետարանը» 13-14-րդ դարերում երկու անգամ գերեվարվել է, սակայն անեցիները փրկագնել, նորոգել վերադարձրել են Բագնայր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Մ աթևոսյան (1984). ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. Երևան. էջ 178.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Հայկական համառոտ հանրագիտարան. Երևան: Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. 1990. էջ 440. ISBN 5-89700-003-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթևոսյան Կ․, Չորս խորան «Բագնայրի ավետարանից», «ԼՀԳ», 1985, № 10: