Բագլիկովի փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագլիկովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն530 մետր
Փոստային ինդեքս298500
Կոորդինատներ: 44°40′28.000000098397″ հս․ լ. 34°24′29.000000101589″ ավ. ե. / 44.67444444447177432° հս․. լ. 34.40805555558377193° ավ. ե. / 44.67444444447177432; 34.40805555558377193

Բագլիկովի փողոց (ռուս.՝ Улица Багликова), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի պարտիզան-հետախույզ Նիկոլայ Տիմոֆեևիչ Բագլիկովի (1901 կամ 1903-1942) պատվին։ Սկիզբ է առնում Խորհրդային հրապարակից և ավարտվում Գորկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 530 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Բագլիկովի փողոցը սկիզբ է առնում Խորհրդային հրապարակից, հատում է Հոկտեմբերի 50-ամյակի, Զարեչնայա, Բերեգովայա, Գվարդեյսկայա փողոցները և ավարտվում Գորկու փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 42 շինություն։ Երկարությունը 530 մետր է։

Բագլիկովի փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Փողոցն անվանվել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի պարտիզան-հետախույզ Նիկոլայ Տիմոֆեևիչ Բագլիկովի (1901 կամ 1903-1942) պատվին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա եղել է Ալուշտայի պարտիզանական ջոկատի պարենի և զինամթերքի բազաների գլխավոր կազմակերպիչներից։ Լավ ծանոթ լինելով Ղրիմի անտառներին` նա կարողանում էր կազմակերպել տարբեր գործողություններ այդ տարածքներում։ Գերմանական ջոկատների դեմ չորս մարտերի մասնակից էր։ Զոհվել է 1942 թվականին` հետախուզական գործողություն իրականացնելու ժամանակ հայտնվելով շրջափակման մեջ։ Հետմահու պարգևատրվել է «Կարմիր դրոշ» շքանշանով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Багликов Николай Тимофеевич - Партизаны Крыма»։ Վերցված է 2019 Ապրիլ 10 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]