Բագարատ Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բագարատ Հայկազունի
Բագարատ Հայկազանց, Անգեղ, Բագարամ
Արքայազն
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ազգություն հայ
Դինաստիա Հայկազունիներ
Քաղաքացիություն Standard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք
Հայր Փառնավազ Հայկազունի
Զավակներ Բյուրատ Հայկազունի

Բագարատ Հայկազունի նաև Անգեղ (գրաբար՝ Բագարատ Հայկազեանց, Բագարամ, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 6-րդ դար), Արքայազն Մեծ Հայքում, Հայկազունիների արքայական տոհմից, Հայոց Փառնավազ Գ Հայկազունի արքայի որդին: Նրա որդիները ժառանգում են իրենց ժառանգված Մեծ Հայքի արևմտյան կողմերը՝ Անգեղտուն գավառը: Գավառը կոչվեց այդպես, քանի որ Բագարատին կոչում էին նաև Անգեղ: Ըստ Սեբեոսի նրան այն ժամանակ «բարբարոսների ազգը» աստվածացրել էր: Բագարատի եղբայրն էր Բագամը, իսկ որդին՝ Բյուրատը: Բագարատի թոռ Բագարատ Փառազյանից է սերվում Բագրատունիների նախարարական տոհմը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 355
  • «Պատմութիւն Սեբէոսի», թարգմ.՝ Գ.Խաչատրյան, Վ.Եղիազարյան, Երևան, 2005, Գլուխ Ա, էջ 14-15