Բաբինսկի բուժիչ աղբյուր
Տեսակ | աղբյուր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պետրովկա (Մյասնիկովի շրջան) |
Բաբինսկի բուժիչ աղբյուր (ռուս.՝ Бабинский целебный источник), բուժիչ ջրի աղբյուր Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Պետրովկա գյուղում։
Գտնվում է Աստվածամոր «Կենսակիր աղբյուր» սրբապատկերի եկեղեցու մոտ։ Աղբյուրի ջուրը երկաթյա խողովակի միջով հասնում է հատուկ կառուցված տաղավար։ Ջուր վերցնելու տեղում փակցված են աղոթքներ։ Եկեղեցու մոտ կառուցված են լողարաններ, որտեղ կարելի է աղբյուրի ջրով ցայվել` այն դույլերով բերելով տաղավարից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրի պատմությունը սկիզբ է առնում 1841 թվականից։ 19-րդ դարում այն տեղը, որտեղ այժմ գտնվում է տաճարը, հայտնի է դարձել տեղի աղբյուրի մոտ Աստվածամոր սրբապատկերի հայտնությունով։ Աղբյուրը ստացել է հիվանդներին բուժողի համբավ։
Ըստ ավանդության՝ 1841 թվականի ամռանը մի քանի գյուղացիներ մնում են գիշերելու Պետրովկա գյուղի մոտ։ Հաջորդ օրը նրանցից ամենաերիտասարդը գնում է աղբյուրի մոտ՝ ջուր բերելու և այնտեղ տեսնում է աջ ձեռքին Մանուկով Աստվածամոր սրբապատկերը։ Ընդ որում, սրբապատկերը ոչ թե լողում էր, այլ կանգնած էր ուղղահայաց՝ հենվելով ջրհորի հատակի քարին։ Գյուղացին սա պատմում է մյուսներին։ Բոլոր գյուղացիները գնում են աղբյուրի մոտ և տեսնում նույն բանը։ Այնուհետև նրանք տեսածը պատմում են Բաբինսկի բնակավայրի ղեկավարին։ Լուրն արագորեն տարածվում է շրջակա գյուղերում։ Հավատացյալները սկսում են գալ նոր սրբավայր։ Աղբյուրը հայտնի է դառնում «Բաբինսկի» անվամբ, իսկ ավելի հաճախ այն կոչվում էր «Կրինիչկի»[1]։
1848 թվականին աղբյուրի մոտ կառուցվում է մատուռ, որը զարդարված է լինում սրբապատկերներով։ 1849 թվականի վերջին գնդապետ Պյոտր Իլովայսկու և եսաուլ Իվան Կարշինի ջանքերով այստեղ կառուցվում է փայտե եկեղեցի՝ հանուն Աստվածամոր Կենսակիր աղբյուրի։ Բաբինսկի բուժիչ աղբյուրին կից ստեղծվում է ծուխ։
1850 թվականի օգոստոսի 6-ին ատաման Միխայիլ Գրիգորևիչ Խոմուտովի մասնակցությամբ տեղի է ունենում ներկայում գոյություն ունեցող եկեղեցու հիմնարկեքը։
20-րդ դարի սկզբին աղբյուր հաճախող ուխտավորների թիվը սկսեց նվազել։ Պատճառներից մեկն այն էր, որ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ տեղի ունեցան անկարգություններ, տեղի ունեցան կողոպուտներ և մի քանի սպանություն։ Բացի այդ, աղբյուրը բավական անհասանելի տեղում էր, երկաթուղուց հեռու[2]։
Խորհրդային իշխանության տարիներին տաճարը փակվել է, սուրբ աղբյուրն անտերության է մատվել։ 20-րդ դարի կեսերին քանդվել են տաճարի գմբեթները, հանվել են զանգերը։ Որոշ ժամանակ տաճարում գործել է գյուղատնտեսական տեխնիկայի արհեստանոց։ Աղբյուրը ծածկվել է աղբով, բայց ջուրը միևնույն է դուրս է եկել գետնի տակից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Св. Синода от 5 авг. 1842 г. за № 11981 в Донскую духовную Консисторию
- ↑ 2,0 2,1 «Крыничка | Меотида: История, культура, природа нижнего Дона и приазовья» (ռուսերեն). meotyda.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алексий, иерей. Описание Кринички // Донские епархиальные ведомости. 1914. № 15. С. 620—624; № 16 (1 июня). С. 681—685.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бабинский целебный источник». www.donvrem.dspl.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- «Петровка. Живоносный источник». cheaptravelling.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- «Живоносный целебный источник». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- «Монастырское подворье Свято-Иверского женского монастыря г. Ростова-на-Дону при храме иконы Божией Матери «Живоносный источник»». rostoveparhia.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- «Живительная сила родников (о родниках Мясниковского района)». www.chaltlib.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.