Աստվածամոր «Կենսակիր աղբյուր» սրբապատկերի եկեղեցի (Պետրովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստվածամոր «Կենսակիր աղբյուր» սրբապատկերի եկեղեցի
Петровка Храм.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՊետրովկա (Մյասնիկովի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1850
Կոորդինատներ: 47°28′54.000000101211″ հս․ լ. 39°26′47.000000100389″ ավ. ե. / 47.48166666669477820° հս․. լ. 39.44638888891677198° ավ. ե. / 47.48166666669477820; 39.44638888891677198

Աստվածամոր «Կենսակիր աղբյուր» սրբապատկերի եկեղեցի (ռուս.՝ Церковь иконы Божией Матери «Живоносный источник»), եկեղեցի ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Պետրովկա սլոբոդայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Մյասնիկովի գործակալությանը։

Տաճարի հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, Պետրովկա սլոբոդա, Լուգովայա փողոց, 12։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կենսակիր աղբյուր» տաճարի պատմությունը սկիզբ է առնում 1841 թվականից։ 19-րդ դարում այն տեղը, որտեղ գտնվում է տաճարը, փառաբանվեց տեղական աղբյուրի մոտ Աստվածամոր սրբապատկերի հայտնությամբ։ Աղբյուրն իր հրաշքներով ու հիվանդների դարմանումներով դարձավ հռչակավոր։

Ըստ ավանդության՝ 1841 թվականի ամռանը մի քանի գյուղացիներ մնում են գիշերելու Պետրովկա գյուղի մոտ։ Հաջորդ օրը նրանցից ամենաերիտասարդը գնում է աղբյուրի մոտ՝ ջուր բերելու և այնտեղ տեսնում է աջ ձեռքին Մանուկով Աստվածամոր սրբապատկերը։ Ընդ որում, սրբապատկերը ոչ թե լողում էր, այլ կանգնած էր ուղղահայաց՝ հենվելով ջրհորի հատակի քարին։ Գյուղացին սա պատմում է մյուսներին։ Բոլոր գյուղացիները գնում են աղբյուրի մոտ և տեսնում նույն բանը։ Այնուհետև նրանք տեսածը պատմում են Բաբինսկի բնակավայրի ղեկավարին։ Լուրն արագորեն տարածվում է շրջակա գյուղերում։ Հավատացյալները սկսում են գալ նոր սրբավայր։ Աղբյուրը հայտնի է դառնում «Բաբինսկի» անվամբ, իսկ ավելի հաճախ այն կոչվում էր «Կրինիչկի»։

1848 թվականին աղբյուրի մոտ կառուցվում է մատուռ, որը զարդարված է լինում սրբապատկերներով։ 1849 թվականի վերջին գնդապետ Պյոտր Իլովայսկու և եսաուլ Իվան Կարշինի ջանքերով այստեղ կառուցվում է փայտե եկեղեցի՝ հանուն Աստվածամոր Կենսակիր աղբյուրի։ Բաբինսկի բուժիչ աղբյուրին կից ստեղծվում է ծուխ։

1850 թվականի օգոստոսի 6-ին ատաման Միխայիլ Գրիգորևիչ Խոմուտովի մասնակցությամբ տեղի է ունենում ներկայում գոյություն ունեցող եկեղեցու հիմնարկեքը։

Տաճարը կառուցվել է ճարտարապետ Իվան Իոսիֆովիչ Վալպրեդեի նախագծով և նկարներով։ Շինարարությունը տևել է 8 տարի՝ ավարտվելով 1858 թվականին։

Խորհրդային իշխանության տարիներին տաճարը փակվել է, սուրբ աղբյուրն անտերության է մատվել։ 20-րդ դարի կեսերին քանդվել են տաճարի գմբեթները, հանվել են զանգերը։ Որոշ ժամանակ տաճարում գործել է գյուղատնտեսական տեխնիկայի արհեստանոց։ Աղբյուրը ծածկվել է աղբով, բայց ջուրը միևնույն է դուրս է եկել գետնի տակից։

Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրիի 2012 թվականի ապրիլի 20-ի հրամանով Պետրովկա գյուղի «Կենսակիր աղբյուր» եկեղեցական համալիրը փոխանցվել է Սուրբ Իվերսկի կանանց վանքին։ Այդ ժամանակից այստեղ սկսվել են վերականգնողական աշխատանքներ։ 2014 թվականին վերանորոգվել է մատուռը, վերականգնվել էր սուրբ առաքյալ և ավետարանիչ Հովհաննես Աստվածաբանի կողմնասեղանը։

«Կենսատու աղբյուր» տաճարը ենթարկվում է Սուրբ Իվերսկի կանանց վանքին, նրան կից ստեղծում է հոգևոր-լուսավորչական կենտրոն, տաճարում անցկացվում են ժամերգություններ[1]։

Կղերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբեղա Տիխոն (Բալաբանով)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]