Բաբեթ Պետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբեթ Պետեր
Քաղաքացիությունը  Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1988(1988-05-12)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Oschatz, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա
Հասակ 171 սանտիմետր
Դիրք պաշտպան

Բաբեթ Պետեր (գերմ.՝ Babett Peter, մայիսի 12, 1988(1988-05-12)[1][2], Oschatz, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2009), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերը սկսել է ֆուտբոլ խաղալ տարրական դպրոցում։ 9 տարեկանում արդեն հանդես է եկել «Օշաց» երիտասարդական թիմում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Լոկոմոտիվ» (Լայպցիգ)։ 2005/06 մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Տուրբինե» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականը։ 2012-2014 թվականներին խաղացել է «Ֆրանկֆուրտ» ակումբի կազմում։ 2014 թվականին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»։ Իր ակումբային կարիերայի ընթացքում ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթողի, Գերմանիայի հնգակի չեմպիոնի, Գերմանիայի կրկնակի գավաթակրի տիտղոսներ[4]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից ելույթ է ունեցել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2006 թվականի մարտի 9-ին իր նորամուտն է նշել հիմնական ազգային հավաքականում՝ Ֆինլանդիայի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մարտի 1-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում[5]

Գոլեր հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբեթ Պետերի գոլերը Գերմանիայում[5]
Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 2010 մարտի 1 Ֆարու, Պորտուգալիա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական 4-0 5-0 Ալգարվեի գավաթ
2. 2011 նոեմբերի 19 Վիսբադեն, Գերմանիա Ղազախստան Ղազախստանիի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական 13-0 17-0 Եվրոպայի առաջնություն 2013
3. 14-0 17-0
4. 17-0 17-0

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հարաբերությունների մեջ է ամերիկացի ֆուտբոլիստ Էլլա Մասարի հետ[6]։ 2020 թվականին սեպտեմբերին Մասարը տղա է լույս աշխարհ բերել[7]։ Բաբեթ Պետերը Մասարի հետ ամուսնացել է 2022 թվականի հուլիսի 22-ին[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնի լիգայի հաղթող (1)՝ 2009/10
  • Գերմանիայի առաջնության հաղթող (5)՝ 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2011/12
  • Գերմանիայի գավաթի հաղթող (2)՝ 2005/06, 2013/14
Հավաքականում
  • Աշխարհի առաջնության հաղթող (1)՝ 2007
  • Եվրոպայի առաջնության հաղթող (1)՝ 2009
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1)՝ 2008
  • Ալգարվեի գավաթի հաղթող (3)՝ 2006, 2012, 2014
  • Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 19 տարեկանների) (1)՝ 2006
Անհատական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «Nationalspielerin Babett Peter». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Framba: Babett Peter». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 «Players Info Peter». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «K-Word #333: Neues aus der Lesbenwelt». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  7. «The harrowing and hopeful story of the footballing couple who beat the odds». theathletic.com. 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  8. «7.21.2022. This day will forever be ours». Twitter.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
  9. Anja Mittag und Babett Peter erhalten "Silbernes Lorbeerblatt" Արխիվացված 2014-08-12 Wayback Machine Արխիվացված 12 Օգոստոսի 2014 թվականին.
  10. «BIOGRAFIE VON BABETT PETER». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբեթ Պետեր» հոդվածին։