Բաբա Վիդա
Բաբա Վիդա բուլղար․՝ Баба Вида | |
---|---|
![]() Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց և թանգարան |
Տեղագրություն | Վիդին |
Հասցե | парк, Крайдунавски, 3703 Видин |
Վարչական միավոր | Վիդին |
Երկիր | ![]() |
Համալիրի մաս | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ[1] |
Կառուցված | 10-րդ դար |
Կայք | rimvidin.bg/%d1%81%d1%80%d0%b5%d0%b4%d0%bd%d0%be%d0%b2%d0%b5%d0%ba%d0%be%d0%b2%d0%b5%d0%bd-%d0%b7%d0%b0%d0%bc%d1%8a%d0%ba-%d0%b1%d0%b0%d0%b1%d0%b0-%d0%b2%d0%b8%d0%b4%d0%b0/(բուլղ.)(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Բաբա Վիդա (բուլղար․՝ Баба Вида), միջնադարյան ամրոց Բուլղարիայի հյուսիսարևմտյան մասում` Վիդին քաղաքում։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է։ Բաղկացած է ամրոցային հիմնական երկու պատերից և չորս աշտարակներից։ Բարձրությունը ծովի մակարդակից 39 մ է[2]։
Ամրոցի շինարարությունը սկսվել է 10-րդ դարում հին հռոմեական Բոնոնիա ամրոցի տեղում։ Միջնադարում Բաբա Վիդան եղել է կարևոր ամրություն Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում։ Այն դիմագրավել է բյուզանդական Բարսեղ II կայսեր բանակի 18-ամսյա պաշարմանը, սակայն ավերվել է և հետագայում վերականգնվել բուլղարացի արքա Իվան Սրացիմիրի օրոք։
Ամրոցը կարևոր դեր է խաղացել Օսմանյան կայսրության կողմից Բուլղարիան բռնազավթելու ժամանակաշրջանում։ Այն եղել է զինապահեստ, բանտ։ 18-րդ դարում կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։
Ներկայումս Բաբա Վիդան թանգարան-ամրոց է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.btsbg.org/100nto/krepost-baba-vida
- ↑ Baba Vida Altitude and Location
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբա Վիդա» հոդվածին։ |