Բաբա Յոժկան և մյուսները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբա Յոժկան և մյուսները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալերի Ուգարով
ՍցենարիստՄիխայիլ Լիպսկերով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Տևողություն1,1 րոպե

Բաբա Յոժկան և մյուսները, ռուսական լիամետրաժ մուլտֆիլմ, ստեղծվել է 2003-2006 թվականներին ռեժիսոր Վալերի Ուգարովի կողմի՝ց «United Multimedia Projects» ստուդիայում։ 2003 թվականին պատրաստ էր առաջին մասը (տևողությունը` 15 րոպե), որը ցուցադրվել է Սուզդալի անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում։ 2006 թվականին լիամետրաժ ֆիլմն ավարտին է հասցվել և ցուցադրվել Սուզդալի 2008 թվականին անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնի ժամանակ։ 2008 թվականին ստեղծվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Բաբկա Յոժկայի նոր արկածները» անվանումով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունածածկ անտառի վրայով թռչում էր արագիլը և զամբյուղի մեջ բերում էր մանկիկին։ Հանկարծ վերևից նրա վրա հարձակվում է բազեն, արագիլը մի կողմ է նետվում և վայր է գցում զամբյուղը, որն ընկնում է խորը ձյան մեջ։ Արագիլը շրջում է անտառի վրայով, սակայն չի գտնում զամբյուղը և հեռանում է։ Մանկիկը ճչում է, և նրա ձայնը լսում է Բաբա Յագան, ով ապրում էր այդ խորը անտառում, խրճիթի մեջ։ Նա կանչում է իր ընկերներին` Կիկիմորին, Լեշիին, Կոշչեյին և Վոդյանոյին, ովքեր նույնպես ապրում էին այդ անտառում։ Վիճելով` նրանք որոշում են համատեղ մեծացնել աղջկան։ Բաբա Յագան նրան տալիս է Բաբկա Յոժկա անունը։ Աղջիկը մեծանում էր, և նրա հետ տարբեր արկածներ են պատահում։ Իմաստուն ագռավը ցույց է տալիս նրան ծառի փչակը, որտեղ Բաբկա Յոժկան գտնում է կոտրված թևով երիտասարդ բվեճ Ֆիլիմոնին։ Բաբա Յագայի օգնությամբ աղջիկը բուժում է նրան և ձեռք է բերում հավատարիմ ընկեր։ Իվան Կուպալայի տոնի նախօրեին կախարդական անտառ է մտնում Օձը և գողանում է կախարդական ծաղիկը։ Բաբկա Յոժկան կարողանում է նրան խորամանկել և իր ընկերների օգնությամբ հաղթել, իսկ կախարդական ծաղկից խնդրում է ամենաբարի մարդասիրական ցանկությունը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ռեժիսոր Վալերի Ուգարով
սցենարի հեղինակ Միխայիլ Լիպսկերով
բեմադրող նկարիչ Մարիա Լեսկովա
անիմատորներ Վլադիմիր Վիշեգորոդցև,Դմիտրի Նովոսելով, Վյաչեսլավ Կայուկով, Մաքսիմ Ուշակով, Ալեքսանդր Պանով
նկարիչներ Մարիա Պրուդնիկովա, Ռոման Պեշկով, Ելենա Դորոժկինա, Սերգեյ Խոլչև, Պավել Բրեժնև, Ալեքսանդր Բրեժնեվ, Զոյա Կոժևնիկովա, Ելենա Ստանիկովա, Դարյա Բրեժնևա, Իրինա Չերենկովա, Ստելլա Սամվելևա, Նադեժդա Նազարովա
օպերատոր Վասիլի Կաշենցև
պրոդյուսեր Սերգեյ Կարպով
կոմպոզիտոր Ալեքսանդր Պինեգին
հնչյունային ռեժիսորներ Անդրեյ Մոլչանով, Մարիա Ուշենինա
դերերը կրկնօրինակել են
  • Աննա Օրյոլ - Բաբկա-Յոժկա
  • Արմեն Ջիգարխանյան - ագռավ-պատմող
  • Միխայիլ Կոկշենով - Օձ
  • Տատյանա Բոնդարենկո - Բաբա-Յագա, Կիկիմորա
  • Դմիտրի Ֆիլմինով - Ցարևիչ, Ֆիլմոն
  • Ալեքսեյ Կոլգան - Սոխակ, Կոշչեյ / Եմելյա
  • Ալեքսանդր Պոժարով - Ջրոգի/ շնաձուկ/ Լեշի
  • Մուլտֆիլմի լուսագրերում հեղինակները ներկայացված են անուն-ազգանուններով։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծնունդդ շնորհավոր» (խոսքը` Անդրեյ Ուսաչովի, կատարում են Ալեքսանդր Պոժարովը և Տատյանա Բոնդարենկոն)
  • «Ի՞նչ գուշակել» (խոսքը` Մարինա Գակիի, կատարում են Քրիստինա Գավրիլովան և Եվգենիա Նովիկովան)
  • «Իվան Կուպալայի գիշերը» (խոսքը` Անդրեյ Օվչուկով-Սուվորովի, կատարում է Եվգենիա Նովիկովան)
  • «Բաբա Յագան և ուրիշները» (խոսքը` Անդրեյ Ուսաչյովի, կատարում են Ալեքսանդր Պոժարովը և Տատյանա Բոնդարենկոն)
  • «Ի՞նչ գուշակել» և «Իվան Կուպալի գիշերը» երգերի երաժշտության հեղինակը Ալեքսանդր Կորիստինն է

Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Անիմացիոն կինոյի IX ռուսական բաց փառատոնում մուլտֆիլմի սցենարի հեղինակ Միխայիլ Լիպսկերովը, ռեժիսոր Վալերի Ւոգարովը, նկարիչ Մարինա Լեսկովան և պրոդյուսեր Սերգեյ Կարպովն արժանացել են դիպլոմների[1]
  • 2008 - ճանաչվել է Սուզդալի անիմացիոն կինոյի XIII բաց փառատոնի լավագույն մուլտֆիլմ[2]
  • 2008 - «Ոսկե դյուցազն» XII միջազգային կինոֆորումում ռեժիսոր Վալերի Ուգարովը պարգևատրվել է դիպլոմով` «Ռեժիսորական օրիգինալ մտահղացման» համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Протокол Жюри и результаты зрительского рейтинга IX Открытого Российского фестиваля анимационного кино. 16.02.2004
  2. Подведены итоги XIII открытого фестиваля анимационного кино в Суздале. 3.03.2008
  3. «Лауреаты XII Международного Кинофорума «Золотой Витязь» 2008г». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]