Բաբասե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբասե
Տեսակհրաբխային կղզի
Երկիր Պապուա Նոր Գվինեա
Վարչատարածքային միավորՆոր Իռլանդիա
Մասն էՖենի կղզիներ
Երկարություն10 կմ
Լայնություն5 կմ
Մակերես23 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Բաբասե (անգլ.՝ Babase Island), Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆենի խմբի ամենահյուսիսային կղզին։ Տեղակայված է Բիսմարկի կղզեխմբի Նոր Իռլանդիա կղզիների հյուսիսում, պատկանում է Պապուա Նոր Գվինեային, գտնվում է Ամբայթլ կղզիներից հյուսիս-արևելք։ Վարչականորեն մտնում է Նոր Իռլանդիա մարզի Այլենդս շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբասեն խոշոր կղզի է՝ 23 կմ2 մակերեսով, իր մոտակայքի Ամբայթլ կղզուց բաժանվում է նեղ շերտով, որ կազմում է 100 մետր։ Կղզու մակերևույթը բավականին հարթ է և շրջապատված է հաստ նյութով[1]։

Երկրաբանության կողմից դիտարկելով՝ Բաբասեն իրենից ներկայացնում է մարջանային բարձրացած շերտ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբասե կղզին և իր հարևան Ամբայթլը, որոնք մտնում են Ֆենի խմբի մեջ, հայտնաբերվել են 161 թվականին հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Լոմորի և Վիլլեմ Սհաութենի կողմից[3]։ 1855 թվականին Բաբասեն դարձավ Օվկիանիայի գերմանական գաղութների մի մասը, իսկ 1899 թվականից այն դարձավ վարչականորեն գերմանական Նոր Գվինեայի մաս։ 1914 թվականին Ֆենի կղզիները զբաղեցված էին ավստրալիական զորքերի կողմից։ Իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրանք հանձնվեցին Ավստրալիային։ 1975 թվականից Բաբասեն հանդիսանում է Պապուա Նոր Գվինեայի մաս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆեի կղզիներ (անգլ.)
  2. «Նոր կղզիների կաղավարությունը». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. [John Cawte Beaglehole. The exploration of the Pacific., 134-346 էջեր]