Ա. Տոլստոյի թանգարան-դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Տոլստոյի թանգարան-դաստակերտ
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
ՀասցեՖրունզեի փողոց
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսեյ Տոլստոյի թանգարան-դաստակերտ (ռուս.՝ Музей-усадьба А.Н. Толстого), կառույց Սամարա քաղաքի Ֆրունզեի փողոցի 155 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1881-1882 թվականներին պաշտոնաթող շտաբս-կապիտան Ա. Ի. Վեռների հրամանով։ 1899 թվականի վերջին այն դարձել է Ալեքսեյ Տոլստոյի խորթ հոր՝ Ալեքսեյ Ապոլոնովիչ Բոստրոմի սեփականությունը և նրան է պատկանել մինչև 1918 թվականը, երբ ազգայնացվել է և դարձել կոմունալ բնակարան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մուտքը
Աշխատասենյակ
Հուշատախտակ

Դաստակերտի մեջ էին մտնում երկու երկհարկանի միանման նախագծված տուն, քարե բակաշենք և տնտեսական կառույցներ։ Շենքի դիմացի հատվածում եղել են հինգ սենյականոց բնակարաններ՝ յուրաքանչյուր հարկում երկուական, հետևի հատվածում (կողաշենք), ծառայողների, շենքը, դարակաշարեր, խոհանոցի սենյակներ։ Տան սեփականատիրոջ՝ Ա. Բոստրոմի ընտանիքը զբաղեցնում էր երկրորդ հարկի աջ կողմում գտնվող բնակարանը։ Մնացած բնակարանները վարձով էին հանձնում։ Կողաշենքի առաջին հարկում էր գտնվում խոհանոցը, նկուղում` լվացքատունը։ Բակի մի մասը զբաղեցրել էին տաղավարով երկու այգիները՝ մեծահասակների և երեխաների համար նախատեսված խաղահրապարակով։ Դաստակերտի տարածքը պահպանվել է իր պատմական սահմաններում և այնտեղ վերականգնվել են բակային շինությունները[2]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցադրությունը ներառում է Ալեքսեյ Տոլստոյի և նրա մոր՝ գրող Ալեքսանդրա Բոստրոմի արխիվը՝ նամակներ, օրագրեր, լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Թանգարանի ֆոնդերում կան ավելի քան 10 հազար փաստաթղթեր և նյութեր, որոնք վերաբերում են Տոլստոյի կյանքին և գործունեությանը։ Ցուցադրության կենտրոնական մասը զբաղեցնում է հուշատունը, որտեղ ապագա գրողն ապրել է ծնողների հետ։ Սրահների տնային կահավորանքն այցելուներին տանում է գավառական քաղաքի 19-20-րդ դարերի միջավայր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музей-усадьба А.Н.Толстого в Самаре
  2. «Музей-усадьба А.Н.Толстого / Музей-усадьба А.Н.Толстого / Музеи Самары / Музеи / Гостиницы,турбазы,санатории / ru / Туристский информационный центр г.Тольятти». www.city-on-volga.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]