Ա. Պ. Գայդարի անվան մշակույթի և հանգստի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Պ. Գայդարի անվան մշակույթի և հանգստի այգի
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԱրզամաս
Հիմնվել է1957
Ա. Պ. Գայդարի անվան մշակույթի և հանգստի այգիը գտնվում է Ռուսաստանում
Ա. Պ. Գայդարի անվան մշակույթի և հանգստի այգի

Ա. Պ. Գայդարի անվան մշակույթի և հանգստի այգի (ռուս.՝ Парк культуры и отдыха (ПКиО) имени Гайдара), Արզամաս քաղաքի կենտրոնում գտնվող մեծ այգի։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին գտնվում է Լենինյան պողոտայի, Կալինինի, Ժուկովսկու և Պարկովայայի փողոցների միջև։ Արզամասի կենտրոնում գտնվող գեղեցիկ քաղաքային այգի է։ Երեսուն հեկտար տարածքում ձգվում է կանաչ գոտի ասֆալտապատ ճանապարհներով, կա լճակ, «Փոքրիկ երկիր» մանկական խաղահրապարակ, ատրակցիոններ, շախմատային ակումբ, հուշային գոտի և մի քանի հուշարձաններ։

Այգու հիմնական տեսարժանությունը դենդրարիումն է, որը զբաղեցնում է այգու տարածքի մեկ երրորդ մասը՝ հիմնադրված 1949 թվականին Անտառային տեխնիկումի կողմից կրթական և փորձարարական նպատակներով։ Նշված դենդրարիում գոտու ավելի քան հարյուր տեսակի ծառեր և թփեր են բերվում Ասիայից, Արևմտյան Եվրոպայից, Ավստրալիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Դենդրոլոգիական բուսականությունն աճում, ծաղկում է և էկզոտիկ բույսերից շատերը պտուղներ են տալիս[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզամասի դենդրարիումը

Նախկինում ներկայիս այգու տարածքում եղել է քաղաքի ամենաբարձր հատվածի համար նախատեսված Վսեխսվյատսկոե գերեզմանոցը, եկեղեցին այստեղ կառուցվել է 1796-1797 թթ., բարեպաշտ վաճառական Սերգեյ Իվանովիչ Կուրակինի միջոցներով[2]։

1952 թվականի գարնանը Արզամաս քաղաքի քաղաքային գործադիր կոմիտեի հրամանով ստեղծվեց նոր կազմակերպություն` Արզամասի հանգստի և մշակույթի քաղաքային գոտի։ Ծրագրի զարգացմամբ զբաղվել են նախագծային ինստիտուտի աշխատակիցներ Գ. Վլասովը և Ա. Բաժանովը։

1959 թվականի հունիսի 14-ին կայացել է քաղաքային երգի փառատոնը։ Քաղաքի պատմության, Ա. Պ. Գայդարի և նրա ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունից ելնելով՝ որոշվել է այգին կոչել գրողի անունով և տեղադրել նրա հուշարձանը։ 1960 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ հուշարձանի բացման արարողությունը, որի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Յուրի Ստրուչկովը։ Այդ օրից այգին պաշտոնապես հայտնի դարձավ որպես Ա. Պ. Գայդարի անվան[3]։

Հանգստի գոտու ամենահայտնի վայրը մանկական խաղահրապարակն է։

Այգում գործում են բազմաթիվ ատրակցիոններ[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզամասի այգին բազմիցս պարգևատրվել է ԺՏՆՑ մեդալներով երկրում լավագույն զբոսայգիների մրցույթ դիտարկման ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Парк культуры и отдыха им. А.П. Гайдара описание и фото. Россия - Приволжье: Арзамас». www.votpusk.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. Николай Щегольков Устроение кладбищ в Арзамасе. — 1911.
  3. «Парк культуры и отдыха им А.П. Гайдара г.Арзамаса». www.arzamas-park.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Арзамас Гид — Парк Культуры и Отдыха им. А.П.Гайдара, МУ». arzamasgid.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.