Կալինինի փողոց (Արզամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալինինի փողոց (այլ կիրառումներ)
Կալինինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԱրզամաս
Երկարություն4,3 ± 0,1 կմ
Անվանվել էՄիխայիլ Կալինին
Փոստային ինդեքս607220 և 607226

Կալինինի փողոց  (ռուս.՝ Улица Калинина), փողոց Արզամասի կենտրոնում։ Սկսվում է Ստանցիոնայա փողոցից և հասնում մինչև Զավոդսկայա փողոց։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցով անցնում են երկու ավտոբուսային երթուղիներ[1]

  • № 4: Տաճարի հրապարակ - Արզամաս III - Տաճարի հրապարակ - 408 կմ
  • № 6: Մայիսի 9 - 408 կմ

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության համար պայքարող զինվորների հուշարձանը այգու ֆոնի վրա
Արզամասի պոլիտեխնիկական ինստիտուտ
Շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոց
«Օմեգա» առևտրի համալիր

Արզամասի դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզամասի մունիցիպալ դրամատիկ թատրոնը բացվել է 1943 թվականին։ Համարվում է քաղաքի ամենակարևոր լուսավորչական հաստատություններից մեկը։ Հասցե՝ Կիրովի փողոց 35։

Հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության համար պայքարող զինվորների հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին, Գայդարի անվան այգու մուտքի մոտ։

Արզամասի պոլիտեխնիկական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզամասի պոլիտեխնիկական ինստիտուտը գտնվում է Կիրովի և Կալինինի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ մայիսի 1-ին հրապարակում (հասցե` Կալինինի փողոց 19)։

Մ. Ֆ. Վլադիմիրսկու անվան շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոցը բացվել է 1957 թվականի հոկտեմբերի 25-ին։ Շտապ բուժօգնություն է տրամադրում Արզամաս քաղաքի բնակչությանը (105,8 հազար մարդ), Արզամաս շրջանին, Նիժնի Նովգորոդի շրջանի հարավային մասի բնակչությանը, ինչպես նաև Նիժնի Նովգորոդ-Սարանսկի, Նիժնի Նովգորոդ-Դիվևոյի ավտոճանապարհներին տուժածներին։ Հասցե՝ Կիրովի փողոց 58 (Կալինինի փողոցի անկյուն)[2]։

Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին գտնվում է Լենինի պողոտայի, Կալինինի, Ժուկովսկու և Պարկովայայի փողոցների միջև։ Այգին գտնվում է Արզամասի կենտրոնում։ 30 հեկտար տարածքում կա ասֆալտապատ ճանապարհներով կանաչ գոտի, լճակ, «Փոքրիկ երկիր» մանկական խաղահրապարակը, ատրակցիոներ, շախմատի ակումբ, հուշային գոտի և մի քանի հուշարձաններ։

«Դրոշ» մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դրոշ» մարզադաշտը Արզամաս ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտն է։

«Արզամասի հաց» ՓԲԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզամասի քաղաքի հացի գործարան

«Օմեգա» առևտրի համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

25 հազար քառակուսի մետր տարածք ունեցող երկհարկանի առևտրի համալիր։ «Լումեն-ֆիլմ» եռասրահ կինոթատրոնն ունի 350 տեղ հանդիսատեսի համար։ Շինարարության պատվիրատու՝ «Մեգա Գրուպ» ԲԲԸ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арзамас автобусы
  2. «ГБУЗ НО «Городская больница скорой медицинской помощи им. М. Ф. Владимирского» - сохраняем традиции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]