Ա. Դ. Նեչաևի հիվանդանոց (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա. Դ. Նեչաևի հիվանդանոց
Տեսակտեսարժան վայր, հիվանդանոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Հիմնադրված է1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ա. Դ. Նեչաևի հիվանդանոց (ռուս.՝ Больница А. Д. Нечаева), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Կոմիտետսկայա փողոց, 64 հասցեում։ Ճարտարապետության հուշարձան է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկ քաղաքի Կոմիտետսկայա փողոց, 64 հասցեում գտնվող տնատիրությունը բաղկացած է եղել երկու շինությունից[3]։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հետազոտողները տարբեր տեղեկություններ են հաղորդում տնատիրության հիմնադրման տարեթվի վերաբերյալ։ Որոշ աղբյուրներում որպես հիմնադրման ժամանակաշրջան նշված է XIX դարի կեսը[4], այլ աղբյուրներում` 1912 թվականը[3]։

Երկու տներից մեկը գտնվել է բակի խորքում, իսկ մյուսը եղել է փողոցի կարմիր գծի վրա։ Այժմ այս շենքում աշխատում է ֆիզիոթերապիայի բաժանմունքը։ Երկաթե կռած ցանկապատը միացրել է երկու տները։ Տնատիրության շինարարները կիրառել են տարբեր ոճերի տարրեր. այստեղ հանդիպում են մոդեռնի, կլասիցիզմի, վերածննդի դարաշրջանի և բարոկկոյի մանրամասներ։ Ենթադրվում է, որ մեկուկեսհարկանի տունը կառուցվել է եռահարկ տնից ավելի վաղ։ Նրա ճակատն ունի ընդգծված ելունով եռամաս համաչափ կառուցվածք։ Կողային թևերին կան ցցուն կոմպոզիցիաներ, որոնք պատկերում են երեխան ձեռքներին կանանց։ Որմնասյուների երեսկալներն ունեն սյունավոր անդաստակների տեսքով կամարաձև ավարտ։ Զարդատարրերը և նրբագեղ խեցիները զարդարում են քիվը։ Շենքի շքամուտքը շինարարության ժամանակ տեղադրվել է բարձր ցոկոլի վրա։ Նախկինում շենքի բակում եղել են շատրվաններ[3]։

Եվս մեկ շենք նույն հասցեում կառուցվել է 1912 թվականին ճարտարապետ Մ. Ի. Պոպովի նախագծով[3]։ Այստեղ գտնվում էր 10 մահճակալով մասնավոր հիվանդանոց, որտեղ աշխատում էին հայտնի բժիշկներ` հայր և որդի Նեչաևները[3]։ Գործել են ջրաբուժարան և էլեկտրալուսաբուժարան։ Հիվանդանոցի ծառայությունները եղել են վճարովի։ Խորհրդային տարիներին շենքում գործել է նյարդային հիվանդությունների բաժանմունքը[4]։

1992 թվականից շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է և պաշտպանվում է օրենքով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. 2,0 2,1 «Здание больницы доктора А. Д. Нечаевой». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.83-84
  4. 4,0 4,1 Здание водолечебницы доктора А. Д. Нечаева