Jump to content

Աֆլաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆլաթուն
Աֆլաթունի տարբերանշանը
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված2005 թվականին Ամստերդամում, Նիդեռլանդներ
Տարածաշրջանամբողջ աշխարհ
Կայքaflatoun.org

Աֆլաթուն (անգլ.՝ Aflatoun), միջազգային ոչ հասարակական կազմակերպություն, որի նպատակն է երեխաներին սովորեցնել իրենց իրավունքները և պարտականությունները, ֆինանսների կառավարում, ռեսուրսների միջոցով տալ սոցիալական և ֆինանսական կրթություն։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում։ Աֆլաթուն ծրագիրը բաղկացած է Aflatot, Aflatoun և Aflateen բաժիններից։ Այն իրականացվում է շուրջ 116 երկրներում` 192 գործընկեր կազմակերպությունների կողմից։ Ամեն տարի Աֆլաթունն ամբողջ աշխարհում կապ է հաստատում շուրջ 4 միլիոն երեխաների հետ, որոնց 60 տոկոսը գումար է խնայում[1]։

Սոցիալ-ֆինանսական կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆլաթուն միջազգային կազմակերպությունը երեխաներին տալիս է սոցիալ-ֆինանսական կրթություն։ Սոցիալական կրթության հավասարակշռության և ֆինանսական հայեցակարգերի շնորհիվ Աֆլաթունի ծրագրերը «արտոնում են» երեխաներին հավատալ իրենց ուժերին, իմանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, հասկանալ, խնայել, գործնականորեն ծախսել և սկսել իրենց սեփական ձեռնարկումները[2]։ Դրանք կարող են ներառել սոցիալական կազմակերպությունների կազմակերպում, ստեղծել խնայողությունների համակարգ և սկսել փոքր ֆինանսական ձեռնարկումներ։ Սոցիալ-ֆինանսական կրթություն հասկացության միջոցով երեխաները կարող են դրական փոփոխություններ կատարել իրենց կյանքում և իրենց համայնքներում` նպատակ ունենալով ի վերջո հանգել նրան, որ խախտվի աղքատության ցիկլը, որի մեջ գտնվում են նրանցից շատերը[3]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆլաթունի ստեղծման գաղափարը պատկանում է ազգությամբ հնդիկ Ջերու Բիլիմորիային, որը մեծացել և աշխատել է Մումբայի փողոցային երեխաների շրջանում[2]։ Նա տեսել է, որ այդ երեխաներից շատերը բավականին շատ ձեռնարկատիրական գաղափարներ ունեն, նա կարծում էր, որ դա կարևոր է, որպեսզի երեխաները հասկանան իրենց ինքնագնահատականը, իրավունքները և կարողանան կառավարել իրենց սեփական ռեսուրսները։

Աֆլաթունի գաղափարն առաջին անգամ փորձարկվել է 18 տարի առաջ Հնդկաստանում, որը ներառում էր երեխաների իրավունքների հիման վրա ֆինանսական հասկացությունների ներդրումը դպրոցի բազայում։ Բիլիամորիան տեսավ, որ երեխաները լավ են արձագանքում բազմաթիվ խաղերի, իրադարձությունների և երգերի։ Գրանցված հաջողությունների շնորհիվ բազմաթիվ երկրներ քննարկել են, թե արդյո՞ք այս ծրագիրը նույն հաջողությունները, նույն օգուտը կբերի իրենց համայնքներին[2]։

2005 թվականի նոյեմբերին Աֆլաթունը պաշտոնապես գործարկվել է Նիդեռլանդներում։ Այս գլոբալ նախաձեռնությանը մասնակից դարձան մեկ տասնյակից ավելի երկրներ, և այսօր Աֆլաթունը գործում է 120 երկրներում։ 2008 թվականի մարտին Աֆլաթուն միջազգային կազմակերպությունն իր մեկնարկը տվեց Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի օգնությամբ։ Այն հասել է իր նպատակին 75 երկրներում 1 միլիոն երեխաների հետ։

Անուն և բնույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆլաթուն անունն ընտրել են այն երեխաները, որոնք Հնդկաստանում առաջինն էին, որ մասնակցում էին ծրագրին, իսկ Աֆլաթունը նրանց դուր եկած մի բոլիվուդյան ֆիլմի անուն էր։ Ընտրված խորհրդանիշը պատկերում է մեծ կրակի կտոր տիեզերքից։ Աֆլաթունը ստեղծվել է, որ առաջնորդի երեխաներին նրանց ուսումնառության ճանապարհին և օգնի ստեղծել հուզական կապվածություն երեխաների ու ծրագրի նյութի միջև։ Այսպիսով, Աֆլաթունի բնույթը միավորող է. այն միավորում է աշխարհի բոլոր երեխաներին[2]։

Աֆլաթունը լայն մասնակցային և ներառյալ կազմակերպությունների ցանց է, որ ծրագրեր է բերում երեխաների համար։ Աֆլաթուն ծրագիրը մատակարարվում է գործընկերներին երկրի մակարդակով, քանի որ նրանք լավ հասկանում են տեղական միջավայրը։ Նրանք են ծրագրի սեփականատերերը, որոնք ապահովում են նյութի տրամադրումը և ուսուցիչների վերապատրաստումը։ Ամստերդամում գտնվող քարտուղարությունը ծառայում է որպես ռեսուրսային կենտրոն` գործընկերների տեղեկատվության հոսքը դյուրին դարձնելու նպատակով։ Աֆլաթունյան ցանցի մեջ շահագրգիռ կողմեր են ֆինանսական հաստատությունները, միկրոֆինանսական հաստատությունները, ընկերությունները, միջազգային ոչ հասարակական կազմակերպությունները և այլն։

Աֆլաթունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆլաթուն սոցիալ-ֆինանսական ծրագիրը «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության միջոցով 2011 թվականից գործում է Հայաստանում։ 2014 թվականից այն իրականանում է Հայաստանի մանուկների հիմնադրամի աջակցությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Աֆլաթուն. նվաճումներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Human Rights Education in Asian Schools, Volume Twelve, Asia-Pacific Human Rights Information Center, Osaka, Japan
  3. «Աֆլաթուն. զարգացում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]