Աքվիտանիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիու պատկեր Լասկոի քարանձավում

Պերիգորի (Périgord) շնորհիվ Աքվիտանիան համարվում է աշխարհի ամենակարևոր պալեոլիթական դարաշրջանի տարածքը։ Սկսած մ.թ.ա 400 հազար թվականներից մարդիկ ապրում են Վեզերի ( Դորդոնիաում ) դաշտավայրում (la vallée de la Vézère), որտեղ նրանք սկսում են կառուցել բնականտեղիներ, քարանձավներ։ Այսօր 150-ից ավել բնակատեղի ու 50 քարանձավ վկայում են այդ ամենը։ Ապշեցուցիչ են հատկապես Լասկոյի (les grottes de Lascaux) նկարզարդ քարանձավները, որտեղ պատերին նկարված են ցլեր, մամոնտնեն, եղջերուներ, ձիեր։

Մարդկանց խտությունը ավելի մեծանում է նեոլիտյան շրջանում. մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ընտանի կենդանիներ են պահում, աշխատում են փայտի, մորթու, կաշվի վրա։

Վեզուննաի աշտարակը (Պերիգյո)

Գալլո-հռոմեական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք. ա. երրորդ դարի սկզբներին կելտերը, ավելի հայտնի գալլեր անվանումով զբաղեցնում են Աքվիտանիայի տարածքը, կենտրոնանալով մի քանի տարածքների շուրջ. Բուրդիգալա ( այժմյան Բորդո ), Ագինումում (այժմյան Աժեն

Ք.ա 52 թվին Ալեսիաի պարտությունից հետո հռոմեացիները հաստատվում են Աքվիտանիայում, այդ ժամանակ սկսում է զարգանալ քաղաքների կառուցումը գետերի ափերին, կառուցվում են թատրոններ, կամուրջներ, տաճարներ։ Ծնվում է մի յուրահատուկ ցիվիլիզացիա՝ գալլա-հռոմեական ցիվիլիզացիան։ 481 թվականին Ֆրանկերը հարձակվում են երկրի վրա, արդեն չորրորդ դարից մարզը քիչ-քիչ քրիստոնեացվում է։ Բայց 580 թվականին հարավից եկած Վասկոնների հեթանոս ցեղախմբերը գրավում են երկիրը, յոթերորդ դարում ստեղծելով Գասկոնիա պետությունը (Gascogne)։ Մեկ դար ավելի ուշ արաբներն իրենց հերթին գրավում են Աքվիտանիան, սակայն հետ են մղվում Պուատիէում 732 թվականին Շարլ (կամ Կարլ) Մարտելի (Charles Martel) կողմից։ Գալիս է Շարլամանի (Charlemagne) դարաշրջանը, բայց այն էլ չի առանձնանում իր կայունությամբ, իններորդ դարի կեսերին նորմանդացիներն ավերում են երկիրը, հրդեհելով Բորդո քաղաքը։ Գալլո-հռոմեական ցիվիլիզացիան վերանում է։

Քրիստոնեության վերելքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկերորդ դարից քրիստոնեական Աքվիտանիայում քաղաքական կայունության շնորհիվ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ, վանական կենտրոններ։

Անգլիական Աքվիտանիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ գահաժառանգ արքայադուստր Ալիենոր Աքվիտանացին (Aliénor d'Aquitaine) 1137 թվականին ամուսնանում է Ֆրանսիայի ապագա թագավոր Լուիս յոթերորդի հետ (Louis VII), սակայն երեխա չունենալու պատճառով Լուիսը նրան լքում է 1152 թվականին։ Ավելի ուշ Ալիենորը նորից ամուսնանում է, այս անգամ Հենրի Պլանագենետի (Henri Plantagenêt) հետ, որը 1154-ին դառնում է Անգլիայի թագավոր։ Աքվիտանիան անցնում է Անգլիայի տիրապետության տակ։ Աքվիտանիայում 1328-ին սկսվում է հարյուրամյա պատերազմ, որն ավարտվում է 1453-ին Կաստիլիոնի (Castillon) ճակատամարտով, Աքվիտանիան անցնում է ֆրանսիացիների ձեռքը։

Հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիայի արքաներն ուժեղ հսկողություն են սկսում Աքվիտանիայում, խոշոր քաղաքները պարսպապատվում ու մեկուսանում են արտաքին աշխարհից։

Ոսկե դար։ Հեղափոխություն։ Նոր պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարը համարվում է Աքվիտանիայի ոսկե դարը, վերելք է ապրում առևտուրը Անդրծովի և Աքվիտանիայի միջև, կղզիներից նավերով Բորդո է ներկրում կակաո, սուրճ, բամբակ և հատկապես շաքար։ Այդ ամենն արդեն Բորդոյից տեղափոխվում է Ֆրանսիայի մյուս տարածքներ ու Եվրոպա

Սկսած 1750 թվականից առևտուրը դառնում է եռակողմ, Բորդոն վաճառում է աֆրիկյան ստրուկներ, փոխարենը կղզիներից մթերք գնելով, և այն վերավաճառելով Եվրոպայում։

Մայրաքաղաք Բորդոն դառնում է Ֆրանսիայի ամենահարուստ քաղաքներից մեկը։

Հեղափոխությունից հետո Աքվիտանիայի ամբողջ տնտեսությունը անկում է ապրում։ Չնայած դրան Բորդոյի Ժիրոնդցիները շատ կարևոր դեր են խաղում հեղափոխության վրա, այդ պատճառով նրանցից շատերը կախաղան են բարձրացվել Արքայական Ֆրանսիայի կողմից։ Հեղափոխությունից հետո Աքվիտանիան շատ ծանր կացության մեջ է ընկել, ու բազմաթիվ ակվիտանցիներ լքել են մարզը, բասկերն ու բեարնեցիները գաղթել են Ամերիկա, իսկ պերիգորդցիներն ու բորդոցիները՝ դեպի Փարիզ։ Սակայն երկրորդ կայսրությունն ավելի բարենպաստ է եղել Աքվիտանիայի համար, նախ սկսվել է Լանդերի հսկայական անտառատունկը, ինչպես նաև ծխախոտի արտադրությունը, այգեգործությունը նորից զարգացրել է մարզի տնտեսությունը։ Արկաշոնում ստեղծվել են առողջարանային կենտրոններ։

Երրորդ Հանրապետության ժամանակ 1871, 1914 և 1940 թվականներին գերմանական հարձակումների պատճառով կառավարությունը Փարիզից տեղափոխվել է Բորդո։ Բորդոն երեք անգամ դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք։