Աքիլլեսն ու կրիան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքիլլեսն ու կրիան
իսպ.՝ Aquiles y la tortuga
Երկիր Ճապոնիա
Ժանրհումորային դրամա և կինոկատակերգություն
Թվական2008
Լեզուճապոներեն
ՌեժիսորՏակեշի Կիտանո[1][2][3]
ՊրոդյուսերՄասայուկի Մորի
Սցենարի հեղինակՏակեշի Կիտանո
ԴերակատարներՏակեշի Կիտանո[2], Կումիկո Ասո, Կանակո Հիգուտի[2], Յուրեի Յանագի, Նաո Օօմորի[2], Ռեն Օօսուգի, Սուսումու Տերաձիմա, Ակիրա Նակաո և Մասատո Իբու
ՕպերատորԿացումի Յանգիսիմա
ԵրաժշտությունՅուկի Կաձիուրա
ՄոնտաժՏակեշի Կիտանո
ԿինոընկերությունBandai Visual, Tokyo FM, TV Asahi և WOWOW
Տևողություն119 րոպե
Պաշտոնական կայքէջ

Աքիլլեսն ու կրիան, 2008 թվականի ճապոնական ֆիլմ, որի ռեժիսորը Տակեշի Կիտանոն է։

Աքիլլեսը և կրիան անվանումը վերաբերում է հույն փիլիսոփա Զենոն Էլեացու շարժման պարադոքսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիտանոն մարմնավորում է Մաչիսուին, որը ծնվել է հարուստ ընտանիքում, բայց փոքր հասակում կորցրել է ծնողներին։ Երբ նրա հայրը՝ Ակիրա Նակաոն ինքնասպան է լինում բիզնեսի ձախողումից պատճառով, նրա խորթ մայրը՝ Մարիկո Ցուցուին ուղարկում Մաչիսուին հորաքրոջ և հորեղբոր հետ ապրելու, որոնք սակայն վատ են վերաբերվում իրեն և ուղարկում որբանոց։ Երիտասարդ Մաչիսուն՝ Յուրեի Յանագին, ընդունվում է արվեստի դպրոց և գտնում է իր ոճը դասընկերների մարտահրավերների շնորհիվ։ Մաչիսուն ընդունվում է աշխատանքի արվեստի դպրոցի վարձը վճարելու համար, և մտերմանում է բարեկամ և գործընկեր Սաչիկոյի հետ, որը կարծես թե հասկանում է իր արվեստի տեսլականը։ Նրանք ամուսնանում են և ունենում մեկ աղջիկ։ Ժամանակակից արվեստի հանդեպ ունեցած Մաչիսուի մոլուցքը զբաղեցնում է իր ամբողջ կյանքը, դարձնելով նրան անտարբեր շրջապատող ամեն ինչի, այդ թվում դստեր (Էրի Տոկունագայի) և կնոջ հանդեպ։ Նա փորձում է գոհացնել արվեստի քննադատներին՝ անտեսելով գումարի պակասությունը։ Հրդեհի պատճառով քիչ է մնում զոհվի։ Կորցնելով իր նախորդ աշխատանքները՝ նրա մոտ մնում է միայն կիսատ այրված տարա, որը ցանկանում է վաճառել 200 000 յենով։ Այս ամենն ավարտվում է այն բանով, որ կինն իրեն փողոցից տուն է բերում։ Նրանք զբոսնում են միասին, կարծես՝ վերջապես ազատվելով արվեստի հանդեպ ունեցած մոլուցքից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի են ունեցել 2008 թվականի օգոստոսի 28-ին Վենեցիայի ֆիլմերի 65-րդ փառատոնի ժամանակ[4]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Շիլինգը «Ճապոնական ժամանակ» ամսագրից ֆիլմը 5 աստղից գնահատել է 2[5]։

Հավելյան ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berra, John, ed. (2010). Directory of World Cinema: Japan. Intellect Books. էջեր 9–10. ISBN 9781841503356.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]