Ական (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աքաներենից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ական (այլ կիրառումներ)
Infoboxforlang.png
Ական
Twi, Fante
Տեսակ լեզու և կվա լեզուներ[1]
Ենթադաս Ականական լեզուներ
Երկրներ Գանա Գանա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Շրջաններ Աշանտի, Բրոնգ-Ահաֆո
Խոսողների քանակ 8 314 600±100 մարդ (2004)[2]
Վերահսկող կազմակերպություն Գանայի լեզուների կազմակերպություն
Լեզվակիրների թիվը 11 միլիոն (2007)[3]
Դասակարգում

Նիգերո-կոնգոլական լեզուներ

Բոլտա-կոնգոլական լեզուներ
Քվա լեզուներ
Ականական լեզուներ
Գրերի համակարգ լատինատառ
IETF ak
ԳՕՍՏ 7.75–97 ака 027
ISO 639-1 ak
ISO 639-2 aka
ISO 639-3

[http://www-01.sil.org/iso639-3/documentation.asp?id=aka - ական
abr - աբրոն
bqa - չումբոգլի
fat - ֆանտի
twi - թվի
wss - վասա
aka - ական
abr - աբրոն
bqa - չումբոգլի
fat - ֆանտի
twi - թվի

wss - վասա
]

Ական[4] (թվա-ֆանտի), ականական լեզուներից և ականների լեզուներից մեկն է։ Տարածված է կենտրոնական և հարավային Գանայում, նաև Կոտ դ'Իվուարի արևելքում։ Խոսողների թիվը ավելի քան 7 միլիոն մարդ է (գնահատում, 1995 թ.)։

Ականը պատկանում է քվա լեզուների կենտրոնական խմբի թանո ճյուղին, որտեղ աբրոնի հետ միասին կապված էր ականական ենթախմբի հետ (այդ թվում վասան)։ Ականը իր բարբառով կապված է, բաղկացած Ֆանտիի (մֆանտսե) և թվայի (տվի) բարբառների հետ, որոնք հաճախ համարվում է որպես առանձին լեզուներ։ Վերջինս իր մեջ ներառում է՝ ակվապիմը (իրականում Թվա; ակուպեմ) ակեմ, ասանտե, ասեն, ահաֆոն և դանկիրա քվավու, ֆանտիից՝ աբուրա-ֆանտի, ագոն, անոմաբո-ֆանտի և գոմա բարբառները։

Ըստ Ականի ուղղագրական հանձնաժողովի ականն ունի 20, 000 բառ։ Ադինկրայում կան հին նշան-իդեոգրամներ։

Տիրապետողների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տիրապետողները
1995 7, 000, 000
2007 11, 000, 000

Գիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբուբենը հիմնված է լատինական գրերի վրա։ 1978 թ. որոշում ընդունվեց որ, աքաներենի ուղղագրությունը պետք է ունենա երեք հիմնական բարբառներ (ակվապիմ, աշանտի և ֆանտի) որոնք դեռ օգտագործում են իրենց սեփական գրավոր չափանիշները։

Ականի այբուբենը՝

A a B b D d E e Ɛɛ F f G g H h I i K k L l M m N n O o Ɔɔ P p R r S s T t U u W w Y y

Վիքիպեդիան ականով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի աքաներեն բաժնի առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի օգոստոսի 4-ին[5]։ Այսօր՝ 22 Նոյեմբերի 2017-ին Վիքիպեդիայի Աքաներեն բաժինը ունի 306 հոդված։ Գրանցված են 6879 մասնակից, նրանցից 13 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 0 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 21 342-ը։[6]

Ական խոսակցական բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akwaaba/Akɔaba – Բարի գալուստ
  • Aane – Այո/Հա
  • Yiw (Akuapim) - միշտ
  • Yoo - լավ էղավ/լավ
  • Daabi – Ոչ/Չէ
  • Da yie – Բարի գիշեր
  • Me rekɔ da (pronounced mee ko da) -ես գնացի քնելու
  • Ɛ te sεn/Wo ho te sɛn? – Ինչպե՞ս են ձեր գործերը/Ինչպե՞ս ես (Ոնց ես)
  • Me da wo ase – Շնորհակալություն
  • Me pa wo kyɛw – Խնդրում եմ/ներեցեք/Ներողություն եմ խնդրում
  • Dwom/nnwom - Երգ/երգեր կամ երաժշտություն
  • Wo din de sεn? - Ինչ է՞ ձեր անունը
  • Me din de .../Yɛfrɛ me ... - Իմ անունը/Ես քեզ կզանգեմ ...
  • Wadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան է նա
  • Woadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան եք
  • Ɛ wɔ hen? - Որտե՞ղ է նա
  • Me rekɔ - Ես պատրաստվում եմ/Ես գնացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crystal D. The Cambridge Encyclopedia of Language Cambridge University Press, 1987. — P. 314. — ISBN 978-0-521-42443-1
  2. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  3. Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" The World's 100 Largest Languages in 2007
  4. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. 
  5. Աքաներեն Վիքիպեդիայի առաջին խմբագրումը
  6. Աքաներեն Վիքիպեդիայի վիճակագրությունը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christaller J. A dictionary of the Asante and Fante language called Tshi. Basel, 1881
  • Akrofi C.A., Botchey G.L., Takyi B.K. An English-Akan-Eve-Ga Dictionary. Accra, 1996
  • Kotey P. Twi Dictionary (Twi-English / English-Twi). New York, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ական» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։