Արևելքի բարբարոսների դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արևելքի բարբարոսների դեմ
Contre les barbares de l’Orient
ՀեղինակԺակ դը Մորգան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Էջեր263
ՀրատարակիչÉditions Berger-Levrault
Հրատարակման տարեթիվ1918
OCLC21370141 և 251390082

Արևելքի բարբարոսների դեմ (ֆր.՝ Contre les barbares de l'Orient: études sur la Turquie, ses félonies et ses crimes, sur la marche des alliés dans l'Asie antérieure, sur la solution de la question d'Orient, renfermant de nombreux articles parus de 1915 à 1917 dans l'"Éclair de Montpellier" et dans la "Revue de Paris"), Ժակ դե Մորգանի 1918 թվականին Փարիզում հրատարակած գիրքն է։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ դե Մորգանը (1857-1924) ֆրանսիացի հնագետ և պատմաբան, մասնագիտությամբ հանքային ճարտարագետ էր։ Գրել է հետազոտություններ Ուրարտուի մասին, հեղինակ է «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» աշխատության։ 1880-ական թվականների երկրորդ կեսին զբաղեցրել է Ախթալայի պղնձի արդյունահանման գործարանի տնօրենի պաշտոնը։ 1887-89 թթ. ընթացքում Ալավերդիի և Ախթալայի տարածքում կատարել է պեղումներ։ Դատապարտել է 1915-18 թթ. Հայոց ցեղասպանությունը և իր հրապարակումներում բարձրացրել երիտթուրքերի պարագլուխներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ դե Մորգանն այս գրքում ներկայացրել է ուսումնասիրություններ Թուրքիայի, նրա հանցագործությունների, ինչպես նաև Առաջավոր Ասիայում դաշնակից երկրների արշավի, Արևելյան հարցի լուծման վերաբերյալ։ Այն պարունակում է նաև 1915-1917 թթ-ին "Éclair de Montpellier" և "Revue de Paris" թերթերում լույս տեսած բազմաթիվ հոդվածներ։ Հայերին անդրադառնում է գրքի «Թուրքիայի ներսում (1915-1917 թթ)» գլխում։ Ընդհանուր պատմում է երիտթուրքերի կողմից հայերի մասսայական կոտորածի մասին։ Նշում է, որ Թուրքիայի բոլոր քրիստոնյաները բռնությունների զոհ էին դարձել և հատկապես հայերը, որոնց նկատմամբ կիրառվում էին ամենասարսափելի մեթոդները։ Մորգանը նաև ներկայացնում է բնակչության վիճակագրական տվյալներ նախ 1882 թ. դրությամբ, ապա՝ համիդյան կոտորածներից և Հայոց ցեղասպանությունից հետո։;[1]

Aquote1.png Աշխարհում չկա այնքան հարուստ, վառ լեզու, որ հնարավոր լինի նկարագրել նման սարսափները, արտահայտել ֆիզիկական և բարոյական այն տանջանքները, որին ենթարկվեցին այս անպաշտպան զոհերը մինչև որ երկինքը նրանց հավերժական քուն ուղարկեց։ Aquote2.png


Aquote1.png Երբ ուշադիր կարդում ենք հայերի կոտորածներին վերաբերող փաստաթղթերը, ապշում ենք, թե ինչ հեռատեսությամբ ու հմտությամբ էր երիտթուրքական կառավարությունը կազմակերպել այդ սարսափները։ Ամեն ինչ նախատեսված էր. զոհերի զինաթափումը, դիմադրելու ընդունակ երիտասարդության մեկուսացումը, զանգվածային տեղահանությունը և տանջանքները ճանապարհին, տղամարդկանց ոչնչացումը, կանանց և աղջիկների ընտրությունը մահմեդականացնելու համար... Կգա օրը, երբ այդ ոճրագործները... պատասխան պետք է տան իրենց արարքների համար և հատուցեն իրենց կատարած չարագործությունների դիմաց։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacques de Morgan, Contre les barbares de l’Orient, Paris, 1918